Երբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները  մեկ լեզվով են խոսում

Վերլուծություն

­Թե­րեւս, Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան, ա­վե­լի ճիշտ՝ նի­կոլ­յան հա­մա­կար­գի քա­ղա­քա­կան կուր­սի ա­մե­նա­տե­սա­նե­լի գնա­հա­տու­մը նա­խօ­րեին տվեց թուրք լրագ­րո­ղը՝ դի­մե­լով Ա­րա­րատ Միր­զո­յա­նին: Այն է՝ երբ Դուք պա­տաս­խա­նում էիք հար­ցին, ո­րը վե­րա­բե­րում էր Եվ­րա­միութ­յանն ու մյուս կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին միա­ժա­մա­նակ ան­դա­մակ­ցե­լուն, ինձ թվում էր՝ պա­տաս­խա­նում է Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը:

«ՄԻԱՄԻՏ» ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ

Ե­թե թուրք լրագ­րո­ղը նախ փոր­ձեր գլուխ հա­նել, թե ին­չու են Միր­զո­յան Ա­րա­րա­տի ան­վան կող­քին հա­ճախ գրում «Ա­րա­բաթ» կամ «Օ­մե­գա», մի­գու­ցե ձեռն­պահ մնար նման հար­ցեր տա­լուց: Կամ, ե­թե թուրք լրագ­րո­ղը Փա­շին­յա­նի՝ հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս հնչեց­վող ե­լույթ­ներն ու տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը լսեր, ե­րե­ւի այդ­քան չէր զար­մա­նա եւ նման «միա­միտ» գնա­հա­տում­ներ չէր տա: Օ­րի­նակ, որ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը չպետք է վե­րա­դառ­նա Ար­ցախ, կամ թե ինչ­պես է ԿԳԲ-ն «հա­րա­մել» հա­յե­րի «եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը» թուրք-ա­զե­րի­նե­րի հետ:

Ա­սենք, թուրք լրագ­րո­ղը կա­րող էր ծա­նո­թա­նալ նաեւ մոս­կով­յան վեր­նա­խա­վին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րի մեկ­նա­բա­նութ­յա­նը՝ հայ-թուր­քա­կան «եղ­բայ­րութ­յան» մա­սին ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի լավ գնա­հա­տե­լու հա­մար: Ըստ տվյալ աղբ­յու­րի. «ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը գա­ղա­փա­րա­կան հիմք է ստեղ­ծում Եր­եւա­նի՝ դե­պի Թուր­քիա եւ կո­լեկ­տիվ Արեւ­մուտք շրջա­դար­ձի հա­մար: ՀՀ ա­ռաջ­նոր­դի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոն­ցում նա փաս­տա­ցի ար­դա­րաց­նում է Թուր­քիա­յին եւ ժո­ղո­վուրդ­նե­րի միջեւ պատ­մա­կան թշնա­ման­քի մեղ­քը բար­դում խորհր­դա­յին ժա­ռան­գութ­յան եւ­ անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յուն­նե­րի վրա, պար­զա­պես պատ­մա­կան եւ քա­ղա­քա­կան են­թադ­րութ­յուն­ներ չեն, այլ կո­լեկ­տիվ պատ­մա­կան հի­շո­ղութ­յան մի­տում­նա­վոր փո­խա­րի­նում…»:

Ա­վե­լին, նման հռե­տո­րա­բա­նութ­յու­նը ոչ միայն գլխի­վայր է շրջում Հա­յաս­տա­նի՝ մինչ այս ու­նե­ցած ար­տա­քին քա­ղա­քա­կան կա­պե­րը, քայ­քա­յում է հայ­կա­կան ինք­նութ­յան հիմ­քե­րը, այդ թվում՝ 1915 թվա­կա­նի Ցե­ղաս­պա­նութ­յան դա­ռը փոր­ձի հիմ­քի վրա ձե­ւա­վոր­ված, այլ շատ ա­վե­լի վտան­գա­վոր հե­տե­ւանք­ներ է խոս­տա­նում: Խոր­քա­յին ի­մաս­տով այդ կուր­սը մեկ ուղ­ղութ­յամբ է տա­նում՝ նպաս­տել Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան գծի ստեղծ­մա­նը՝ հա­կա­ռու­սա­կան եւ հա­կաի­րա­նա­կան հիմ­քի վրա: Իսկ դա, ըստ էութ­յան, այն գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն է, որ բրի­տա­նա­ցի­նե­րը դեռ 150-200 տա­րի ա­ռաջ էին օ­րա­կարգ բե­րել պանթ­յուր­քիզ­մի հիմ­քով, եւ ո­րին դեռ ան­գամ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ա­ռաջ ժա­մա­նա­կա­կից տեսք տվեց տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կին՝ հե­տա­գա­յում այն ամ­րագ­րե­լով իր «Մեծ շախ­մա­տա­յին տախ­տակ»-ում: Արդ­յուն­քում, թեեւ Նի­կո­լը փոր­ձում է դե­պի Թուր­քիա կուր­սը «հիմ­նա­վո­րել» տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ տն­տե­սա­կան նա­խագ­ծե­րին ին­տեգր­վե­լու`  ի դեմս «Թ­րամ­փի մի­ջանց­քի», բայց. «Ըստ էութ­յան, սա են­թադ­րում է Բաք­վին եւ Ան­կա­րա­յին մուտ­քի ի­րա­վունք տրա­մադ­րել «Զան­գե­զու­րի մի­ջանցք», ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ քա­ղա­քա­կան դի­մա­կա­յութ­յան ա­ռար­կա է ե­ղել: Այս հա­մա­տեքս­տում, «հին կարծ­րա­տի­պե­րից ա­զա­տագր­վե­լու» անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը դառ­նում են հռե­տո­րա­կան քո­ղար­կում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան հետ կապ­ված հար­ցե­րում փաս­տա­ցի կա­պի­տուլ­յա­ցիա­յի հա­մար»,- գրում է ռու­սա­կան աղբ­յու­րը: Ա­պա՝ հե­տե­ւում է շատ մեծ վտանգ­նե­րի մա­սին պարզ ակ­նարկ. «Պա­րա­դոքսն այն է, որ Մոսկ­վան տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ ե­ղել է հա­յե­րի ֆի­զի­կա­կան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րը, զսպել է Ադր­բե­ջա­նի էքս­պան­սիո­նիզ­մը եւ հան­դես է ե­կել որ­պես Թուր­քիա­յի հա­մար զսպող գոր­ծոն։ Այ­սօր Եր­եւա­նը մե­թո­դա­բար թու­լաց­նում է Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րը՝ դրանք փո­խա­րի­նե­լով այն ու­ժե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ, ո­րոնք պատ­մա­կա­նո­րեն կամ ե­ղել են Հա­յաս­տա­նի ան­մի­ջա­կան հա­կա­ռա­կորդ­ներ, կամ շա­հա­գոր­ծել են հայ­կա­կան հար­ցը ի­րենց սե­փա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի հա­մար…»: Իսկ դա. «Հ­ղի է Թուր­քիա­յի՝ Անդր­կով­կաս ուղ­ղա­կի ներ­թա­փան­ցու­մը խո­չըն­դո­տող վեր­ջին ար­գել­քի կորս­տով։ Այն ի­րա­վի­ճա­կում, երբ դաշ­նա­կից­նե­րը դառ­նում են մե­ղադր­յալ­ներ, իսկ ի­րա­կան պատ­մա­կան թշնա­մի­նե­րը՝ «խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման գոր­ծըն­կեր­ներ», Հա­յաս­տա­նը խա­ղադ­րույք է կա­տա­րում մի սցե­նա­րի վրա, որն ար­դեն իսկ անց­յա­լում հան­գեց­րել է ող­բեր­գութ­յուն­նե­րի: Եվ ե­թե Եր­եւա­նի ռազ­մա­վա­րա­կան շրջա­դար­ձը չվե­րա­նայ­վի, եր­կի­րը կա­րող է հայտն­վել այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, երբ «նոր աշ­խար­հա­կար­գի» գի­նը կոր­ծա­նա­րար կլի­նի իր ինք­նութ­յան, անվ­տան­գութ­յան եւ­ ա­պա­գա­յի հա­մար»:

ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Ա­մեն դեպ­քում այն, որ նման փոր­ձեր Թուր­քիան կա­տա­րում է ա­մեն ան­գամ, երբ կար­ծում է, թե Ռու­սաս­տանն այն­քան է թու­լա­ցել, որ Ան­կա­րան կա­րող է կով­կաս­յան տի­րույթն ի­րե­նով ա­նել, դա ար­դեն պատ­մա­կան փաստ է: Չ­նա­յած, Նի­կո­լի կուրսն էլ նախ­կի­նում կրկնվել է՝ «Այս թուրքն ա­ռաջ­վա թուր­քը չէ» ընդ­հան­րա­կան ո­ճով: Եվ այն, որ դրա արդ­յուն­քում հա­յութ­յու­նը ծան­րա­գույն խնդիր­ներ է ու­նե­ցել, հիմք է տա­լիս են­թադ­րե­լու, որ է­լի է ու­նե­նա­լու: Ա­մեն դեպ­քում, կա նաեւ դրա տե­սա­նե­լի նա­խադր­յա­լը՝ ի դեմս Ա­լիե­ւի շա­րու­նա­կա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի` Սե­ւա­նի եւ հայ­կա­կան այլ տա­րածք­նե­րի մա­սով, ո­րին էլ ե­կան գու­մար­վե­լու «ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին» Հա­յաս­տան «վե­րա­դարձ­նե­լու» մա­սին ա­լիեւ­յան մտքե­րը, ո­րի հետ կապ­ված, ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կան­յա­նը մեկ­նա­բա­նում է. «Բաք­վի բռնա­պետն իր վեր­ջին ե­լույ­թում ոչ թե պար­զա­պես մտքեր էր կի­սում հա­վաք­ված­նե­րի հետ, այլ ուղ­ղա­կի հանձ­նա­րա­րա­կան էր տա­լիս ար­հես­տա­ծին Ադր­բե­ջա­նի պե­տա­կան կա­ռույց­նե­րին, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին եւ, այս­պես կոչ­ված, գիտ­նա­կան­նե­րին ծա­վա­լել «ի­րենց պատ­մա­կան հո­ղեր՝ այժմ­յան Հա­յաս­տան, ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դարձն» ա­պա­հո­վող գոր­ծու­նեութ­յուն»: Եվ այն, որ այս ընդ­հան­րա­կան ֆո­նին Նի­կոլն ու նրա արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն զբաղ­ված են ըն­դա­մե­նը Ա­լիե­ւի ա­սած­ներն ու ա­րած­ներն ար­դա­րաց­նե­լով, ա­պա, ան­կախ այն բա­նից, թե դա ա­նում են հա­նուն սե­փա­կան ա­թոռ­նե­րը պա­հե­լու, չեն գի­տակ­ցում կամ դրսի հանձ­նա­րա­րութ­յու­ննե­րով, մեկ բան դրա­նից չի փոխ­վում՝ նրանք խո­սում են նույն լեզ­վով, ինչ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը: Ինչն էլ, կրկնենք, շատ դի­պուկ ցցեց թուրք լրագ­րո­ղը:

­Միայն թե այս ողջ պատ­մութ­յունն օ­րա­կար­գում է պա­հում նույն հար­ցը՝ իսկ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, ան­գամ Նի­կո­լի այդ բո­լոր հա­կա­ռու­սա­կան ժես­տե­րով հան­դերձ, կա­րո՞ղ է Մոսկ­վա­յին զրկել «Թուր­քիա­յի հա­մար զսպող գոր­ծո­նի» ֆունկ­ցիա­յից:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ-ԻՑ ԵԿԱԾ ԳՆԱՑՔԸ

­Նա­խօ­րեին Հա­յաս­տան` Ադր­բե­ջան-Վ­րաս­տա­նով ե­կած ցո­րե­նով գնաց­քի պատ­մութ­յու­նը, ի­հար­կե, որ­պես 1990թ.-ից ի վեր տե­ղի չու­նե­ցած ի­րո­ղութ­յուն, մեծ հե­տաքրք­րութ­յուն ա­ռա­ջաց­րեց: Տն­տե­սա­կան ի­մաս­տով, ի­հար­կե, շատ լավ է, որ Հա­յաս­տան եր­կա­թու­ղով ապ­րանք է գա­լիս, եւ շատ ա­վե­լի լավ կլի­ներ, որ այն Ադր­բե­ջա­նից ու­ղիղ մտներ Հա­յաս­տան: Ա­ռա­վել եւս, որ Ռու­սաս­տա­նի տրանս­պոր­տի նա­խա­րա­րութ­յու­նը հայ­տա­րա­րել է, որ մինչեւ հուն­վա­րի վերջ Հա­յաս­տան կու­ղարկ­վի եւս 132 վա­գոն ցո­րեն, բա­ցի այդ, կգան նաեւ այլ բեռ­ներ:

­Բայց ինչ վե­րա­բե­րում է հար­ցի քա­ղա­քա­կան կող­մին, ա­պա այս­տեղ եւս շատ հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ կան: Այս­պես, Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը շտա­պեց շնոր­հա­կա­լութ­յուն  հայտ­նել Ադր­բե­ջա­նի եւ Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին «տրանս­պոր­տա­յին կա­պե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» հա­մար՝ նշե­լով. «Այս ի­րա­դար­ձութ­յու­նը ի­րա­կան, շո­շա­փե­լի ներդ­րում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան հաս­տատ­ման գոր­ծում, մեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յան հա­մար կա­տա­րած աշ­խա­տան­քի ա­պա­ցույց»: Այ­սինքն` ֆիք­սենք բուն փաս­տը. թեեւ նախ­նա­կան տար­բե­րա­կով Հա­յաս­տան էր գա­լու ղա­զա­խա­կան ցո­րեն, սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ ա­ռա­ջին գնաց­քը ե­կավ Ռու­սաս­տա­նից, եւ այս ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում էին հենց այն պա­հից, երբ Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց հայ­կա­կան բեռ­նե­րի շարժն ար­տո­նե­լու մա­սին: Ա­վե­լին, կար նաեւ այն վար­կա­ծը, որ Ա­լիե­ւի այդ հայ­տա­րա­րութ­յա­նը նա­խոր­դել էր ՌԴ նա­խա­գա­հի հետ նախ­նա­կան խո­սակ­ցութ­յու­նը:

­Քա­ղա­քա­կան ի­մաս­տով, երբ Ռու­սաս­տա­նից՝ Ուլ­յա­նովս­կի մար­զի Դի­միտ­րովգ­րադ կա­յա­րա­նից «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­ներ» ըն­կե­րութ­յան գնացքն է հաս­նում Հա­յաս­տան, ընդ ո­րում, ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի միան­գա­մայն ակ­տիվ աշ­խա­տան­քի արդ­յուն­քում, դա նույ­նիսկ ցու­ցադ­րա­կան ժեստ է, որ Մոսկ­վան կով­կաս­յան հար­թա­կից ոչ մի տեղ էլ հե­ռա­նալ չի պատ­րաստ­վում: Իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով՝ կա­րե­լի է նման մտքի հաս­նել. բա­վա­կան է գոր­ծի նաեւ Նա­խի­ջե­ւա­նի հատ­վա­ծը, որ բեռ­նե­րը եր­կա­թու­ղով կա­րո­ղա­նան Ռու­սաս­տա­նից հաս­նել Ի­րան: Եվ ոչ միայն. այն, որ Գա­րո Փա­յլանն ան­մի­ջա­պես խո­սեց, թե Թուր­քիան կա­րող է գա­լիք տա­րի բա­ցել Հա­յաս­տա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կա­պը, նույն բանն է նշա­նա­կում՝ բեռ­նե­րը կա­րող են Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տա­նով հաս­նել Թուր­քիա: Ընդգ­ծենք. ա­ռանց ո­րե­ւէ «Թ­րամ­փի մի­ջանց­քի»: Ընդ ո­րում, թեեւ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը վստա­հեց­նում են, որ այս ուղ­ղութ­յամբ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ կան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, թե երբ այդ գի­ծը կա­րող է գոր­ծել, մեծ հար­ցա­կա­նի տակ է. լա­վա­գույն դեպ­քում մեկ-եր­կու տա­րուց: Եվ այն, որ նա­խօ­րեին Շոյ­գուն հայ­տա­րա­րում էր, թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» եւ Հ­յու­սիս-­Հա­րավ տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քը չեն մրցակ­ցե­լու միմ­յանց հետ, թե­րեւս դրա հիմ­քում ու­ներ նաեւ այդ փաս­տը՝ երբ կլի­նի «Թ­րամ­փի ու­ղին» կամ առ­հա­սա­րակ կլի­նի՞, դեռ հար­ցա­կա­նի տակ է: Ընդ ո­րում, հարց է նաեւ, թե մեկ-եր­կու տա­րուց այդ մե­խա­նիզ­մը կու­նե­նա՞ քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յուն…

­Մեկ դե­տալ եւս. Վ­րաս­տա­նում կար­ծում են, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան գոր­ծարկ­ման դեպ­քում ի­րենց բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը նկա­տե­լիո­րեն կնվա­զեն, ո­րը «լուրջ հար­ված կլի­նիՎ­րաս­տա­նի տնտե­սութ­յա­նը»: Ու ան­մի­ջա­պես էլ հա­ջոր­դել է գա­ղա­փա­րը, թե վեր­ջա­պես պետք է բա­ցել նաեւ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին: Հե­տաքր­քիր է…

https://iravunk.com/sim/?p=327289&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ