«Փաստ». ՔՊ-ականները հորդորում են Արմավիրի մարզպետին և Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Փաշինյանին՝ նախընտրական գործընթացներին չխառնվի

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Վաղարշապատում կայանալիք ընտրությունների շեմին ՔՊ-ի շարքերում, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ տեղի քպականները հորդորում են Արմավիրի մարզպետին և ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ նա հանկարծ նախընտրական այս շրջանում Էջմիածնի կողմերը չերևա: Ավելի ստույգ՝ նախընտրական գործընթացներին չխառնվի:

Բանն այն է, որ տեղի քպականները մտավախություն ունեն, թե հաշվի առնելով ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերում ՔՊ-ի խայտառակ ցածր վարկանիշն ու առաջիկայում պարտվելու առարկայական հեռանկարը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մտքով անցկացնել ու, սովորության համաձայն, «բեռը» վերցնել իր ուսերին և վիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել: Սակայն քպականները հասկանում են, որ իրենք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են, հիմա էլ ուղղակի անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական արշավանքը ճիշտ է, հանուն Եկեղեցու է և այլն: Տեղի բնակչության մեծամասնությունը կտրականապես մերժում է Փաշինյանի կողմից հայտարարված պատերազմը՝ Հայ առաքելական եկեղեցուն:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «արջի ծառայություն» մատուցել իր թիմին, և նրա այցն ընդհանրապես կտապալի ավագանու ընտրություններում որևէ հաջողության հասնելու վերջին հույսերը, չնայած հիմա էլ ակնհայտ է, որ արդար, ազնիվ ընտրությունների պարագայում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու որևէ՝ նույնիսկ տեսական շանս չունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում