Շրջափակումը ֆիզիկապես փակվել է. Ինչ է կատարվում Պոկրովսկ-Միրնոգրադի «կաթսայում»
ՄիջազգայինՌուսական բանակը հաջողությամբ արդեն նաեւ ֆիզիկապես շրջափակել է Պոկրովսկ-Միրնոգրադ (Կրասնոարմեյսկ-Դիմիտրով` ռուսական տարբերակով) ագլոմերացիան պաշտպանող ուկրաինական խմբավորումը։
«Պոկրովսկից հյուսիսից և հյուսիս-արևելքից մեր հարձակման արդյունքում ստեղծվել է «Միրնոգրադի կաթսան»: Այնտեղ են Ուկրաինայի զինված ուժերի կայազորի մնացորդները նահանջել Պոկրովսկից, որտեղ ընթանում է վերջնական մաքրման գործողությունը: Թշնամու առանձին խմբեր դեռևս փորձում են լքել քաղաքը հյուսիսային ծայրամասերով։ Հակառակորդը մի շարք ամրացված ամրություններ է պահում Պոկրովսկի և Միրնոգրադի միջև։ Իսկ Միրնոգրադում փողոցային մարտեր են ընթանում, մեր զորքերը առաջ են շարժվում քաղաքի արևմտյան և արևելյան շրջաններում»: Այս մասին հաղորդում է ԴԺՀ 105-րդ գնդի Telegram ալիքը։
Վերջին մեկ-երկու օրերին ռուսները հիմնականում վերահսկողության տակ վերցրեցին Պակրովսկի հյուսիս-արեւելյան հատվածում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող առանձին հատվածները: Միաժամանակ ընթանում էր նաեւ հյուսիսային թեւից ռուսական ուժերի հարձակումը, որը սպասվում էր, որ պետք է հանգեցնի քաղաքի անգլոմերացիայի ամբողջական շրջապատման:

