Եթե 5 անգամ էինք պատը ծեծում, նշանակում էր՝ շատ շտապ է. Սերժ Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
Ներքաղաքական«Գիտեի, որ Երևանում կա նվազագույնը մեկ մարդ, որին օրվա ցանկացած ժամի կարող էի զանգել»,-այս մասին այսօր AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատմելով այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին։
Նա նշեց, որ Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զգացել է և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, և Վազգեն Սարգսյանի աջակցությունը։

