Նիկոլի աշնանային սրացումները

Վերլուծություն

Խոր աշնանային քաղաքական օրակարգը կրկին հագեցած է «նիկոլյան» ռեպրեսիվ շոուի նոր դրվագներով։ Վերջին օրերին իշխանությունը՝ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ, ձեռնարկել է հերթական արշավը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ փորձելով իրավական քողի տակ թաքցնել բացահայտ քաղաքական հաշվեհարդարը։

Փաստացի՝ տարիներ առաջ իրավական փակուղի մտած եւ իրավաբանորեն սպառված գործը նորից հանվել է դարակներից, մաքրվել փոշուց ու մատուցվել հանրությանը՝ որպես «նոր բացահայտում»։ Իսկ իրականում՝ հասարակությանը հերթական անգամ մատուցվում է ցածրորակ, սցենարային առումով թույլ «քաղաքական սերիալ»՝ իշխանական քարոզչության ամենաթանկագին ժանրերից։

Գործի առանցքում, ինչպես պարզվում է, դրված են դեռեւս 2019 թվականին ամբողջությամբ պարզաբանված ցուցմունքներ, որոնց հեղինակը վաղուց հրաժարվել է իր նախնական խոսքից՝ այն որակելով որպես թարգմանական եւ տեխնիկական սխալ։ Այսինքն՝ իրավական առումով «գործ» գոյություն չունի, բայց դա չի խանգարում իշխանությանն այն օգտագործել որպես քաղաքական մուրճ՝ հարվածելու նախորդ իշխանությանը, հին ու նոր ընդդիմությանը:

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, արդեն դուրս է գալիս քաղաքական էթիկայի եւ նույնիսկ տարրական իրավական տրամաբանության սահմաններից։ Երրորդ նախագահը մեկ օրվա ընթացքում երեք անգամ տարվեց դատարան՝ փաստաբանների ու թիմակիցների ուղեկցությամբ։ Դատավորներից մեկը, ըստ տեղեկությունների, նիստ էր անցկացրել նույնիսկ իր հարազատի մահվան օրն ու սգո ժամին։ Սա արդեն ոչ թե «իրավական պետության», այլ անձնական վրեժխնդրության ու իշխանական հիստերիայի դրսեւորում է։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով այս աղմկոտ իրադարձություններին, իր ուղիղ եթերում նշել է. «Դատարաններում քննվում է դատախազության միջնորդությունը՝ հիմար, շինծու, հորինված, վիրավորական մեղադրանքով կամ պատրվակով, այն է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ երկրից եւ չվերադառնալ զավեշտալի հիմնավորմամբ, երրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու եւ կրկին բացակայելու արգելքը վերականգնելու համար, ինչը թույլ չի տալիս նախագահին երկար ժամանակ թե անձնական, թե քաղաքական հարցերով մեկնել Հայաստանի Հանրապետությունից…»:

Ինչպես նշում է Սերժ Սարգսյանի պաշտպաններից փաստաբան Ամրամ Մակինյանը, իրավապահ համակարգի երեւակայությունը «սպառված է», եւ նոր «գյուտերի» փոխարեն իշխանությունը պարզապես թաղված գործերն է վերաթարմացնում։

«Երբ ամբողջ իրավապահ համակարգով այլեւս ասելիք չես ունենում, օգնության են բերվում վեց տարի առաջ մահացած մարդկանց ցուցմունքները՝ այն էլ՝ սխալ թարգմանությամբ։ Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ այդ «հզոր» ցուցմունքները հիշեցիք միայն այն բանից հետո, երբ դատարանները չթույլատրեցին արգելել նախագահի ելքը երկրից։ Պարզ է՝ նպատակը քաղաքական է՝ ամեն գնով պահել Սերժ Սարգսյանին ներքաղաքական օրակարգի ճնշման տակ»,- նշել է Մակինյանը։

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի դատական համակարգը շարունակում է մնալ քաղաքական պատվերների դաշտում։ Դատարաններն ու քննչական մարմինները վերածվել են իշխանական «կատարածուների», որոնք հլու-հնազանդ իրականացնում են մեկ մարդու քաղաքական կամքը։ Իսկ այդ մեկ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է կառավարությունը վերածել անձնական հաշվեհարդարի գործիքի՝ փորձելով սարսափի մթնոլորտ ստեղծել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ասել ճշմարտությունը։

Հասարակությունը, սակայն, արդեն մի քանի տարի է, ինչ հասկացել է այս թատրոնի բովանդակությունը։ Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավական շոուներով փոխհատուցել արտաքին քաղաքական ձախողումները, սոցիալական ճգնաժամը եւ պետական կառավարման անկարողությունը։ Եվ ամեն անգամ, երբ տնտեսական վիճակը վատանում է, սահմանային լարվածությունը աճում է կամ իշխանության վարկանիշը ընկնում է, ի հայտ է գալիս մի նոր «գործ»՝ ուղղված ընդդիմության կամ նախկին ղեկավարների դեմ։

Այս անգամ էլ իրավիճակը տարբերվող չէ: Աշնանային սրացումներն արդեն դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանական ավանդույթ։ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված այս վերջին գրոհը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ շեղելու հանրային ուշադրությունը իշխանության իրական ձախողումներից։ Բայց որքան էլ իշխանությունը փորձի վերաշարադրել պատմությունը եւ մանիպուլացնել դատարանները, պատմությունը մեկ փաստ է արձանագրում՝ Հայաստանի իրավական համակարգը խեղդվում է քաղաքական պատվերների ճահճում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը՝ սեփական վախերի ծուղակում։ Եվ այս օրերին փչված դատաիրավական փուչիկը շատ արագ պայթեց հենց ՀՀ երրորդ նախագահի արձագանքով. «Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ։ Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ… Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որեւէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=327270&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ