Փաշինյանը Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ, հետո առևտուր էր կայացել. Սերժ Սարգսյան

Ներքաղաքական

«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը լինելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Պոդքասթի հեղինակները ՀՀ երրորդ նախագահին խնդրեցին մենաբանել՝ ըստ իրեն, ԼՂ հիմնադրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ինչպե՞ս ու ե՞րբ սկսեց տապալել Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ Փաշինյանը սկզբից չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով՝ դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։

Այնուհետև, երևի թե, արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ խիստ անհանգստացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով նաև այդ իրադարձություններից հիմնականը.

«9 տարի շարունակ ԵԱՀԿ ՄԽ  համախանագահներն ու ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները՝ որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա։ Բայց չգիտես ինչու՝ 2019-ի սկզբին փոխեցին դիրքորոշումը, բնական է, Հայաստանի համաձայնությամբ, և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի «արդարության սկզբունքով»։

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ իր համար դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է.

«Որովհետև այն սկզբունքները, որոնք կային, միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին, իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացություն է։ Մեզ համար մի բանը կարող էր արդար լինել, մյուս կողմի համար՝ անարդար և հակառակը։ Այսինքն՝ այստեղ վիճելու այնքան տեղ կա ... Եվ կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Ինչ-որ առևտուր էր կայացել. այո, մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա»,- ասաց Երրորդ նախագահը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում