Արցախի նախկին ղեկավարներն այլընտրանք չունեին. ՀՀ երրորդ նախագահը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադարձավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարության հանգամանքին:

«Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր գտնվում են Բաքվում, այլընտրանք չունեին: Երկու ելք կարող էր լինել՝ կա՛մ փախչել, գալ Հայաստան եւ դրանով իսկ իրենք իրենց վարկաբեկեին, միեւնույն ժամանակ, սրանց հնարավորություն ու շանս տային իրենց անխնա քննադատելու, ասելու` դուք ձեր ժողովրդին թողեցիք, եկաք, կա՛մ էլ գնալ ինքնազոհության։

Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհությունը, սպասեցին այնքան՝ մինչեւ մարդկանց ճնշող մեծամասնությունը` 99.9 տոկոսն, անցան այդ անցակետով: Եվ այնտեղ տարբերակ կար, որպեսզի օդային ճանապարհով իրենց էլ էվակուացնեին, ինչպես էվակուացրեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին եւ մի քանի հոգու, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել: Եվ ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, նաեւ ոչ առանց Հայաստանի միջամտության: Ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ` ինչո՞ւ ադրբեջանցիները պիտի գործող Պաշտպանության բանակի հրամանատարին թույլատրեին գալ, հասնել Հայաստան։ Իսկ այն պաշտպանության նախարարին, ով արդեն երկու տարի պաշտպանության նախարար չէր, ներառեին այդ ցուցակի մեջ։ Այդ ցուցակի մասին տեղյակ է նաեւ Սամվել Շահրամանյանը եւ կարծում եմ` կգա ժամանակն, ինքը մանրամասն ցուցակի մասին կխոսի։

Իհարկե, ինձ համար ցավ է, ցավ է ոչ միայն այն պատճառով, որ մենք տասնյակ տարիների ընկերական հարաբերություններ ունեինք, այլ որովհետե, ուղղակի, ազգային ամոթ է մեզ համար: Եվ սրանց ամեն օր «խաղաղություն» ասելը ինչ-որ հիմք կունենար, եթե այս պահին մենք այնտեղ չունենայինք հայ գերիներ։ Խոսքս ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է վերաբերում, այլ նաեւ մնացած հայ գերիներին։ Բա ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է, ո՞րն է սրանց փաստարկը, որ սահմանին չեն կրակո՞ւմ: 2018 թվականի սկզբներին էլ չէին կրակում… », - հարց է բարձրացնում ՀՀ երրորդ նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում