ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ. 9 ՄԱՐԶԻԿ ԿՊԱՅՔԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
ՍպորտԵրևանում ընթացող Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պատմական արդյունք են գրանցել հայ կաշվե ձեռնոցի մարտիկները։ 9 մարզիկ եզրափակչում է ու կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։
Այսօր, նոյեմբերի 7-ին, 75 կգ քաշային ՍԱՄՎԵԼ ՍԻՐԱՄԱՐԳՅԱՆԸ ապահովեց Հայաստանի 9-րդ եզրափակչի ուղեգիրը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթանակի հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Լիսիլ Նիչիտայի նկատմամբ։ Սա պատմական արդյունք է Հայկական բռնցքամարտի համար։ Բոլոր 13 մարզիկներն էլ ապահովել են մեդալ։ Նրանցից 9 կպայքարի ոսկե մեդալի համար։
Եզրափակչում են նաև ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ՎԱՂԱՐՇԱԿ ՔԵՅԱՆԸ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ԷԼԵՆ ՊԱՊՅԱՆԸ։ Բրոնզե մեդալ են նվաճել ԱՐՏՅՈՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ՏԻԳՐԱՆ ՄԱԿԻՉՅԱՆԸ։
Սպասենք մեր կաշվե ձեռնոցի հաղթանակներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

