«ՄԱՄ ՋԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻՆ ԿԱՐԾԵՍ ԴՐԱԽՏ ԼԻՆԻ, ՈՆՑ ԹՈՂՆԵՆՔ ԱԽՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ-ՄԱՐԶԻԿ  ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԳԱՐԻԿ ԷԴԻԿԻ ԱՐԵՎԻԿՅԱՆՆ էր, այսօր նոյեմբերի 7-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 28 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, Փանիկի միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Գարիկը ծնվել է 1997 թվականին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Փանիկ գյուղում։

Անմահ հերոսի մայրը, վաստակաշատ մանկավարժ տիկին ՀԵՐՄԻՆԵՆ, խորը ցավը սրտում Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

- «Գարիկս 8 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով, տարբեր մարզաձևերով։ 2015-ին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ 2017-2019 թթ. Ջիու - ջիթսու մարզաձևում Հայաստանում և միջազգային ասպարեզում բարձր է պահել Հայկական դրոշը, բազմիցս գրավելով առաջին հորիզոնականը։ 2019-ին կարմիր դիպլոմով ավարտել է ինստիտուտը և նույն թվականի հուլիսի 3-ին զինվորական ծառայության անցել Արցախի Մեխակավանում /Ջրական /, որդիս եղել է հրետանավոր, կրտսեր սերժանտ ։Վերջին անգամ ինձ զանգել է հոկտեմբերի 29-ին ասաց. «ՄԱՄ ՋԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻՆ  ԿԱՐԾԵՍ ԴՐԱԽՏ ԼԻՆԻ, ՈՆՑ ԹՈՂՆԵՆՔ ԱԽՐ»... Ուղիղ 5 տարի է  անցել, սակայն ես չեմ հաշտվում այս դառը իրականության հետ։ Ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում»։

Անմահ հերոս Գարիկ Արևիկյանը, պատերազմի թեժ օրերին Ջրականից տեղափոխվել է Հադրութ, ապա Մարտունի։ 1 ամիս 3 օր մասնակցել է ծաղր մարտերի ու անմահացել Քերթ գյուղում, 2020 թվականի հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից։ Գարիկի Հարազատ դպրոցի բակում տեղադրվել է հուշակոթող, որը գալիք սերունդներին կպատմի անմահ հերոս - մարզիկի մասին։Երևանում ամեն տարի կայանում է անվանի մարզիկ Գարիկ Արևիկյանին նվիրված ջիու ֊ջիթսուի հուշամրցաշար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում