Մենք սպասում ենք հայ-ադրբեջանական սահմանից եվրադիտորդների հեռանալուն.Հաջիզադե
ՄիջազգայինՄենք սպասում ենք հայ-ադրբեջանական սահմանից եվրադիտորդների հեռանալուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ արդեն մտահոգություն է հայտնել ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, որն օգտագործվել է «որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանին ԵՄ առաքելության ձևաչափը կփոխվի։

