Խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների կատարումից հետո
ՄիջազգայինՀայաստանի հետ խաղաղության ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների կատարումից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։
«Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որտեղ «պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
Դա անուղղակիորեն նշված է Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ Հռչակագրում»:

