Հայաստանի հավաքականի նոր ավագը այսուհետ կլինի Սպերցյանը
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ այսուհետև թիմի ավագը կլինի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ նախորդ խաղերում Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները կատարում էր Տիգրան Բարսեղյանը, որը որակազրկվել է 3 խաղով։

