Եթե անձրև այդպես էլ չգա, ստիպված կլինենք տարհանել Թեհրանը․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը ավելի վատթարանա։

 

Իթիմադ թերթի փոխանցմամբ՝ Պեզեշքիանը այս հայտարարությունն արել է երկրի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Տեղական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ նա անդրադարձել է երկրում առկա մի շարք տնտեսական և սոցիալական խնդիրների։

 

Պեզեշքիանը նշել է, որ բարձր գնաճը ներքին կառավարման սխալների և արտաքին պատժամիջոցների արդյունք է։ «Գնաճի և բարձր գների պատասխանատվությունը կրում են խորհրդարանը և կառավարությունը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց ֆինանսական սահմանափակումները մեզ խանգարում են ավարտել նախագծերը», - ընդգծել է նախագահը։

 

Նա հատուկ ուշադրություն է դարձրել բազմամյա երաշտի պատճառով ջրամատակարարման հետ կապված ճգնաժամային իրավիճակին։ «Իրանը բախվում է բնական մարտահրավերների՝ տեղումների դեֆիցիտի և ջրային ռեսուրսների սպառման, որոնք հղի են լուրջ հետևանքներով», - ասել է Պեզեշքիանը։

Ընդգծելով ջրի և էներգիայի խիստ խնայողության և ռեսուրսների ավելի ռացիոնալ կառավարման հրատապ անհրաժեշտությունը՝ նախագահը կենտրոնացել է մայրաքաղաքում տիրող մտահոգիչ իրավիճակի վրա։ «Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել հաջորդ ամսվանից սկսած։ Իսկ եթե տեղումներ այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք սկսել քաղաքի տարհանում», - հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։

 

Թեհրանը ջրով մատակարարվում է հինգ խոշոր ջրամբարներից՝ Լարից, Մամլուից, Էմիր Քեբիրից, Թալիկանից և Լաթիանից, որոնցից ամենամեծը Էմիր Քեբիրի ամբարտակն է։

 

Վերջին հինգ տարիների ընթացքում երկրում տեղումների կայուն նվազում է նկատվել։ Օդերևութաբանական տվյալների համաձայն՝ այս տարի Թեհրանում տեղումների քանակը 40%-ով պակաս է եղել, քան սեզոնային միջին ցուցանիշը։ Գարնանը և ամռանը անձրևների գրեթե լիակատար բացակայությունը հանգեցրել է ջրամբարների ջրի մակարդակի աղետալի նվազմանը։

 

https://iravunk.com/sim/?p=327212&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ