Առաջին հոնորարով մայրիկիս վերարկու գնեցի, որ էլ չմրսի կարկատած բաճկոնի տակից. Ֆուտբոլի լեգենդը 77տ. է

Տեսանյութեր

52 տա­րի ա­ռաջ հայ­կա­կան ֆուտ­բո­լում գրվում էր պատ­մութ­յուն, ո­րը սե­րունդ­նե­րի հա­մար պետք է դառ­նար սե­փա­կան «ես»-ից ա­ռա­վե­լա­գույ­նը պա­հան­ջե­լու, ձգտե­լու, փո­խե­լու, նոր բարձ­ունք­ներ գրա­վե­լու օ­րի­նակ: Եր­եւա­նի «Ա­րա­րատ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը փո­խում էր հայ­կա­կան ֆուտ­բո­լի ըն­թաց­քը` պատ­մութ­յան մեջ թող­նե­լով ոս­կե ազ­գա­նուն­ներ, ո­րոնց թվում էր «ա­մե­նա­հայ» ուկ­րաի­նա­ցի` լե­գեն­դար 7 հա­մարի մար­զա­շա­պի­կը կրող, ռե­կոր­դա­յին 392 խա­ղի, 32 խփած գո­լե­րի հե­ղի­նակ ՍԵՐԳԵՅ ԲՈՆԴԱՐԵՆԿՈՆ. «Մինչեւ այդ փա­ռա­հեղ թվա­կա­նը, մենք հինգ տա­րում «Ա­րա­րա­տի» բո­լոր տա­րի­նե­րի պար­տութ­յան «պարտ­քե­րը մա­րե­ցինք»,- հպար­տութ­յամբ փաս­տում է լե­գեն­դը:

52 տա­րի անց էլ Սեր­գեյ Բոն­դա­րեն­կոն նույն ե­ռան­դուն, կյան­քով լե­ցուն լե­գենդն է: Ա­յո, տա­րի­նե­րը` 77 տա­րի պար­զա­պես ան­ցել են լե­գեն­դի կող­քով` բա­ցի եր­ջան­կութ­յու­նից, այլ ո­րե­ւէ հետք չթող­նե­լով: «7 հա­մա­րը ինձ հա­մար ե­ղել է սիմ­վո­լիկ, այն իմ հա­ջո­ղութ­յան պատ­մութ­յան թվան­շանն է, այ­սօր ար­դեն ե­րեք 7-ե­րի կրողն եմ, փաս­տո­րեն»,- հպար­տա­նում է նա:

­Հա­յաս­տա­նում մե­ծա­ցած եւ ապ­րած ֆուտ­բո­լիստն այ­սօր էլ ե­րախ­տա­գի­տութ­յամբ բարձ­րա­ձայ­նում է.

 


ՄԵՐ ԲԱԿ ԵՆ ՄՏԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐ, ՄԱՅՐԻԿԻՍ ՁԵՌՔԵՐՈՎ ՕԴ ԵՆ ԹՌՑՐԵԼ

 


- Ա­մեն ան­գամ Աստ­ծուն շնոր­հա­կա­լութ­յուն եմ հայտ­նում, որ հա­յե­րի հետ եմ ապ­րել, որ այ­սօր ա­մեն հա­յի նման կա­րո­տում եմ Հա­յաս­տա­նը: Հա­յաս­տան ե­կել ենք 1952 թվա­կա­նին, երբ ես 4 տա­րե­կան էի: Սո­վո­րել եմ Ե­րե­ւա­նի թիվ 77 դպրո­ցում, հե­տո ա­վար­տել Ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի պե­տա­կան ինս­տի­տու­տը:

- Ֆուտ­բո­լի Ձեզ տա­րա՞ն, թե՞ դուք գնա­ցիք:

- Այն տա­րի­նե­րին ա­մեն դպրոց իր թիմն ու­ներ: Ես խա­ղում էի մեր դպրո­ցի թի­մում: Ըն­դուն­վե­ցի ֆուտ­բո­լի դպրոց, որ­տեղ մար­զիչս Չա­լիկ­յանն էր: Մեր թի­մը մաս­նակ­ցեց դպրո­ցա­կան­նե­րի ԽՍՀՄ ա­ռաջ­նութ­յա­նը, որն անց­կաց­վում էր Բե­լա­ռու­սում: Մենք հաղ­թե­ցինք: Այ­նու­հե­տեւ խա­ղա­ցել եմ «Ա­րաքս» գոր­ծա­րա­նի թի­մում, ո­րը հան­դես էր գա­լիս Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յան Բ խմբում: Այդ ժա­մա­նակ «Ա­րա­րա­տի» մար­զի­չը Արտ­յոմ Ֆալ­յանն էր, նա ինձ վերց­րեց թի­մի փո­խա­րի­նող կազ­մում: Ա­ռա­ջին գնդա­կը խփել եմ Ալ­մա-Ա­թա­յի «Կայ­րա­թի» դար­պա­սը, երբ Ֆալ­յա­նը Զա­նա­զան­յա­նի փո­խա­րեն ինձ դաշտ մտցրեց:

Ես ո­րո­շել էի դեռ ման­կուց, որ մի օր ան­պայ­ման դառ­նա­լու եմ հայտ­նի, որ տանջ­ված, միշտ ար­ցունքն աչ­քե­րին մայ­րի­կիս հպար­տութ­յան ար­ցունք­ներ եմ նվի­րե­լու: Ու պա­տա­հա­կան չէ, որ ա­ռա­ջին հո­նո­րա­րովս մայ­րի­կիս վե­րար­կու գնե­ցի, որ այ­լեւս չմրսի կար­կա­տած վե­րար­կու տա­կից...

- Ինչ­պե՞ս եք հի­շում այդ փա­ռա­հեղ 1973 թվա­կա­նը:

- Մինչ այդ փա­ռա­հեղ թվա­կա­նը, մենք հինգ տա­րում «Ա­րա­րա­տի» բո­լոր տա­րի­նե­րի պար­տութ­յան «պարտ­քե­րը մա­րե­ցինք»: Մենք հաղ­թար­շավ էինք անց­կաց­նում մոս­կով­յան ա­կումբ­նե­րի նկատ­մամբ: Մոտ 3 տա­րի մենք Մոսկ­վա­յի չեմ­պիոնն էինք: Ան­կեղծ ա­սեմ, մոսկ­վա­ցի­նե­րը մար­զա­դաշ­տում մեզ էին երկր­պա­գում: Ար­տագ­նա խա­ղե­րում միշտ հաղ­թում էինք: Մոսկ­վա­յում կա­յա­ցած գա­վա­թի խա­ղից հե­տո մենք Ե­րե­ւան չվե­րա­դար­ձանք, մեկ­նե­ցինք Դո­նեցկ՝ ա­ռաջ­նութ­յան հեր­թա­կան հան­դիպ­մա­նը «Շախտ­յո­րի» հետ: Այս­տեղ էլ գոր­ծը հա­սավ 11 մետ­րա­նոց հար­ված­նե­րին: Հաղ­թե­ցինք: Ե­րե­ւան վե­րա­դար­ձանք` որ­պես ԽՍՀՄ գա­վա­թա­կիր եւ Բարձ­րա­գույն խմբի ա­ռա­ջա­տար:

­Ծով ժո­ղո­վուրդ էր հա­վաք­վել օ­դա­նա­վա­կա­յա­նում: Հան­րա­պե­տութ­յան բո­լոր շրջան­նե­րից մար­դիկ ինք­նա­կամ ե­կել էին: Մայրս պատ­մեց, որ գա­վա­թը նվա­ճե­լուց հե­տո մեր բակ են մտել ֆուտ­բո­լա­սեր­ներ, մայ­րի­կիս ձեռ­քե­րով օդ են թռցրել: Միա­միտ կի­նը վա­խե­ցել էր: Մ­նա­ցա­ծի մա­սին շատ աս­վեց եւ գրվեց, այդ սե­րուն­դը չի մո­ռաց­վում:

- Դուք «Ա­րա­րա­տի» ա­մե­նա­շատ` 392 հան­դի­պում անց­կաց­րած ֆուտ­բո­լիստն եք: Հինգ տա­րի խա­ղա­ցել եք ա­ռանց փո­խա­րին­ման: Արդ­յոք այլ թի­մե­րից հրա­վերք­ներ չե՞ք ու­նե­ցել:

- Ի­հար­կե, ու­նե­ցել եմ, հատ­կա­պես ուկ­րաի­նա­կան ա­կումբ­նե­րից, ո­րոնք շատ էին մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կում եւ ա­ռաջ­նա­կարգ տե­ղե­րում էին: Եր­կու շա­բա­թով եմ հե­ռա­ցել <<Ա­րա­րա­տից>>: Երբ Ֆալ­յա­նը գնաց Պե­տեր­բուր­գի «Զե­նի­թը» մար­զե­լու, մեր թի­մից մի քա­նի­սին տա­րավ իր հետ: Ինձ էլ վերց­րեց: Ան­կեղծ ա­սած, ես եր­կու շա­բաթ մնա­ցի «Զե­նի­թում»: Ա­ռանց Ֆալ­յա­նին ա­սե­լու, տեղ­յակ պա­հե­լու, գաղտ­նի վե­րա­դար­ձա Ե­րե­ւան:

 

 

 

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

- Ո՞րն է Ձեր հա­ջո­ղութ­յան գրա­վա­կա­նը ե´ւ սպոր­տում, ե´ւ մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

- Ա­մե­նա­ճիշտ բա­նը` նպա­տա­կաուղղ­վա­ծութ­յունն է ու նվիր­յալ լի­նե­լը, պետք է շատ սի­րես այն, ին­չով զբաղ­վում ես։ Ճիշտ է, իմ դեպ­քում ես կնոջս եմ սի­րում ա­վե­լի շատ, իսկ ֆուտ­բո­լը հար­գում եմ: Հա­ջո­ղութ­յանս գրա­վա­կա­նը ե­րե­ւի նպա­տա­կա­յին ու ոչ մի ան­գամ ձեռ­քերը չի­ջեց­նելն էր: Ա­տամ­ներդ պետք է սեղ­մես ու հաղ­թես: Դ­րա հա­մար էլ մար­դը կոչ­վում է ու­ժեղ մարդ: Հա­ջո­ղութ­յու­նը քո ու­ժից է գա­լիս, միշտ պետք է մտա­ծես, ե­թե դու չէ, ա­պա ով պետք է ա­նի:

- Ո՞վ չի կա­րող լի­նեն Ձեր ըն­կե­րը;

- Իմ ը­նկե­րը չի կա­րող լի­նել այն մարդը, ով որ վատ մտքեր ու­նի։ Իմ ըն­կե­րը պետք է ա­ռա­ջին հեր­թին կա­մե­ցող լի­նի:

- Իսկ ո՞վ է այն մարդը, ով գի­տի Ձեր բո­լոր գաղտ­նիք­նե­րը:

- Ա­մե­նա­շա­տը, ե­թե սուտ չա­սեմ, կինս է: Շու­տով կլրա­նա մեր ա­մուս­նութ­յան հի­սուն ամ­յա­կը, այդ­քան եր­կար կյանք ենք ապ­րել: Գաղտ­նիք չկա մեր մեջ, ո­րով­հետեւ մենք խո­սում ենք: Չենք նստում հե­ռուս­տա­ցույ­ցի դեմն` ի­րար չնա­յե­լով: Խո­սում ենք, ոչ թե պլան­ներ ենք կազ­մում, ուղ­ղա­կի օր­վա մեջ ե­րե­խե­քի կա­րոտ­ցից, ա­ռօր­յա հոգ­սե­րից ի­րար հետ կա­րո­ղա­նում ենք խո­սել։

- Հա­ճա՞խ եք ար­տաս­վում: Եվ ե­թե ար­տաս­վել եք, ա­պա վեր­ջին ան­գամ ե՞րբ եք ար­տաս­վել:

- Երբ որ կորց­նում եմ իմ մո­տիկ մար­դուն կամ ա­նար­դար բան եմ տես­նում, որ չեմ կա­րող օգ­նեմ, ու­ժե­րիցս վեր է: Ան­տա­նե­լի ցավ եմ ապ­րում, երբ մար­դուն վի­րա­վո­րում կամ նե­ղաց­նում են։

- Հաշ­վի ա­ռնե­լով Ձեր փոր­ձը, կյան­քի փոր­ձը, Ձեր կեն­սագ­րութ­յու­նը, Ձեր հա­ջո­ղութ­յուն­նե­րը, կա­սե՞ք՝ որն է այն գրա­վա­կա­նը, որ­ սե­րը եր­բեք չծե­րա­նա: Ի՞նչ պետք է ա­նել, որ սե­րը եր­բեք չծե­րա­նա, չկո­րի:

- Մար­դիկ մտա­ծում են, որ սե­րը ա­ռօր­յա ինչ- որ ճաշ ե­փե­լուց կամ ե­րե­խա ու­նե­նա­լուց է ծնվում:­ Չէ, սե­րը այն է, որ դու գի­տես, որ դա քեզ Աստ­ծո լույս է տա­լիս: Սե­րը ես այդ­պես եմ պատ­կե­րաց­նում, Աստ­ծո լույս է: Սի­րո գաղտ­նի­քը` բա­րութ­յունն է, որ մար­դը բա­րի է լի­նում, իր հետ շատ հեշտ է ապ­րել:

- Ո՞րն է Ձեր կար­դա­ցած վեր­ջին գիր­քը:

- Ես տաս տա­րի գրա­խա­նու­թի տնօ­րեն եմ ե­ղել Պ­րոս­պեկ­տի վրա` «Հե­քիաթ» խա­նութն էր: Ես նրան­ցից չեմ, որ կանգ­նեմ ու ա­սեմ՝ «Պա­տե­րազմ եւ խա­ղա­ղութ­յուն» եմ կար­դա­ցել: ­Սի­րում եմ Շի­րա­զի, Վի­սոց­կի­ի մա­սին կար­դալ: Ես Շի­րա­զի եւ Վի­սոց­կիի երկր­պա­գուն եմ: Ինձ հա­մար այդ եր­կու­սը ան­հա­սա­նելի բարձ­ունք են:

- Ինչ­պի­սի՞ Հա­յաս­տա­նի մա­սին եք ե­րա­զում:

- Ես ե­րա­զում եմ Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի վե­րա­դար­ձի մա­սին: Այն ժա­մա­նակ, որ ես գրախա­նու­թում աշ­խա­տում էի՝ գի­շեր­նե­րը հերթ էին կանգ­նում, որ Շի­րազ գնեին, կամ Հով­հան­նես Թու­ման­յա­նի հե­քիաթ­նե­րը, էլ չեմ ա­սում բա­ժա­նոր­դա­կան գրքե­րը: Ա­հա այդ­պի­սի կրթված ժո­ղո­վուրդ էին Սո­վե­տա­կան Հա­յաս­տանում։ Այն ժա­մա­նակ Առ­նո Բա­բա­ջան­յան, Ֆ­րուն­զիկ Մկրտչ­յան, Սոս Սարգս­յան, Ռո­բերտ Ա­միր­խան­յան, Ժան Ն­շան­յան, Շա­քե Թուխ­ման­յա­նի նման մար­դիկ էին սե­րունդ ու մշա­կույթ կրթում, ո­րոնց ա­մեն խոսքն օ­դից պետք է բռնեիր: Շի­րա­զի հետ էի մո­տի­կա­ցել, եր­ջան­կութ­յու­նը դա է: Մար­դիկ ե­րա­զում էին Շի­րազին բար­եւեին, ես ի­րենց տուն էի գնում: Ես ուկ­րաի­նա­ցի տղա, բայց պա­տիվ ու­նեի ի­րենց տուն գնա­լու: Ու­զում եմ ա­սել՝ ա­մեն աս­պա­րե­զի մեջ էլ ես մար­դա­մոտ մարդ եմ: Ա­մեն աս­պա­րե­զի մեջ ես հա­մար­յա թե ծա­նոթ­ներ ու­նեի: Հի­մա, ցա­վոք, նա­յում եմ քա­ղա­քում նույ­նիսկ իմ լա­վա­գույն ըն­կեր­նե­րից Կա­վա­լեն­կոն, Զա­նա­զան­յա­նը չկան: Գի­շեր­վա եր­կու­սին կա­րող էի զան­գել, ա­սել՝ Հով­հան­նես ջան, կամ Սու­րեն ջան, քունս չի տա­նում, ա­րի սուրճ խմենք: Հի­մա ես կա­րո՞ղ եմ գի­շեր­վա մե­կին զան­գել: Կա­սեն` գժվել է այս տղեն: Է­լի լիքն են, է­լի շատ է ըն­կե­րութ­յու­նը, ման­կութ­յան ըն­կեր­նե­րը, բայց գնա­լով, քչա­ցել են: Ե­րեք-չորս դա­սըն­կեր են մնա­ցել, եր­կու ման­կութ­յան ըն­կեր­: Մթ­նո­լորտն է փոխ­վել: Հի­մա սի­րում են հե­ռա­խոս­ներն առ­նեն. վեց հո­գի նստած են, վեցն էլ հե­ռա­խո­սով խո­սում, խա­ղում են, դու չես մաս­նակ­ցում: Ես դրա մեջ չկամ:

- Եվ վեր­ջին հար­ցը` ին­չի՞ հա­մար եք ափ­սո­սում: Կա՞ մի բան, որ հե­տա­դարձ հա­յացք նե­տե­լով` ափ­սո­սում եք:

- Փոշ­մա­նում եմ, որ ես հայտն­վե­ցի ԱՄՆ-ում: Դա իմ տե­ղը չէր: Ես այս կրթութ­յու­նից, այդ հո­յա­կապ մարդ­կան­ցից հե­տո այդ անգ­րա­գետ գել ու գա­զան­նե­րի մեջ հայտն­վե­ցի: Ինձ Ա­մե­րի­կան ի՞նչ: Ա­մե­րի­կան իմ տե­ղը չէ: Ես կյան­քում չեմ սի­րել մե­կու­սաց­ված գնամ, մահ­ճա­կա­լի տա­կը հավ կամ բու­տերբ­րոդ ու­տեմ, որ մարդ չտես­նի: Մեր այս­տե­ղի կեն­ցա­ղը լրիվ մարդ­կա­յին ճիշտ կեր­պա­րով էր դրված: Գի­շեր­վա մե­կին, որ գնում եմ Օ­պե­րա­յի մոտ նստում, տես­նում եմ հայ աղ­ջի­կը կալ­յաս­կով ե­րե­խա­յին լճի մոտ ման է տա­լիս… Աշ­խար­հում մի պե­տութ­յուն չկա, որ այդ­պես լի­նի…

Հ.Գ.- Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք CV-TV յու­թուբ­յան ա­լի­քում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում