Գուլյայպոլեի ճակատում ռուսները գրավել են ուկրաինական պաշտպանական կարեւոր հանգույցը` Ուսպենովկան (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը ազատագրել է Ուսպենովկան՝ Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի հատման գոտում` Գուլյայպոլեի ուղղությամբ: Շարունակելով ճեղքումը, ռուսները գրավել են նաեւ Սլադկոեն (Քարտեզում):
Պոլտավկայի անկումից հետո Ուսպենովկան ճակատային այս հատվածում ուկրաինական կազմակերպված պաշտպանության հիմնական հենակետն էր: Կորցնելով այն, ուկրաինական ուժերն արդեն ստիպված են պաշտպանություն հիմնել Սլադկոե-Ռավնոպոլե-Յաբլոկովո-Զատիշիե փոքրիկ բնակավայրերի գծով, որի առաջին հատվածը` Սլադկլոյեն արդեն ռուսները գրավեցին: Այդ գծից հետո արդեն հարավ-արեւելյան Զապորոժեում ուկրաինական պաշտպանության հիմնական կենտրոնն է` Գուլյայպոլեն, որը գրավելու դեպքում ռուսներն օպերատիվ տարածք կստանան դեպի Օրեխովոյի թիկունք եւ մարզկենտրոն Զապորոժե:

