ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՆոյեմբերի 7-9-ը, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալիք մարզական ընթացիկ տարվա մեծ ուշադրություն գրավող Աշխարհի մեծահասակների առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքական թիմը կմասնակցի հետևյալ թիմով.
ՄԱՐԶԱԿԱՆ ՍԱՄԲՈ, ՏՂԱՄԱՐԴԻԿ - Դավիթ Հովսեփյան 58 կգ, Կարեն Սարգսյան 64 կգ, Կառլեն Մահինյան 71 կգ, Բորիս Շատվերյան 79 կգ, Գոռ Հարությունյան 88 կգ, Արսեն Խանջյան 98 կգ։ ՄԱՐԶԱԿԱՆ ՍԱՄԲՈ, ԿԱՆԱՅՔ - Աննա Այվազյան 50 կգ։
ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈ, ՏՂԱՄԱՐԴԻԿ - Համլետ Սուքիասյան 58 կգ, Մայիս Ներսեսյան 64 կգ, Արսեն Ավետիսյան 71 կգ, Մկրտիչ Վարդանյան 79 կգ, Ավետիք Պողոսյան 88 կգ, Արման Ավանեսյան 98 կգ։
ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈ, ԿԱՆԱՅՔ - Արփինե Մնացականյան 50 կգ։
Մեր թիմը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի և հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանի ուղեկցությամբ։
Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

