Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին.Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա
ՄիջազգայինՆա չար էր, կոռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա: Նա արագորեն կորցնում էր իր կուսակցության նկատմամբ վերահսկողությունը: Սա մեծ իրադարձություն է Ամերիկայի համար։ Ես խորապես պատիվ եմ համարում, որ նա երկու անգամ փորձեց իմպիչմենտ հայտարարել ինձ և երկու անգամ էլ խղճուկ կերպով ձախողվեց։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նենսի Փելոսիի հեռանալու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան։ Նա նշել էր, որ մտադրություն չունի կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում։ 85-ամյա Փելոսին գրեթե 40 տարի ներկայացրել է Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ Կոնգրեսում։
https://iravunk.com/sim/?p=327185&l=am/

