Լիոնում Ֆազի եղբայրը հաշվեհարդար է տեսել եղբորը սպանողի հետ
ՀասարակությունԼրագրող Լիա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը։

