«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին.շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել

Հասարակություն

Ամեն օր բան է փոխվում, անսպասելի և դինամիկ զարգացումներ են տեղի ունենում, ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստան ցորեն պետք է գա Ղազախստանից, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  Ադրբեջանի տարածքով Հայաստան բերած  ցորենի առաջին խմբաքանակին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նրա խոսքով՝ հետագայում պարզվել է, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին.«Հիմա ՌԴ-ից այդ ճանապարհով որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում։ Ըստ էության, հոսքերը սկսվում են վերադասավորվել Ադրբեջանով Հայաստան հասնելու համար, մինչդեռ Ղազախստանով նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել։ Հիմա պետք է գործնականում պարզել, թե արդյո՞ք հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպես են հոսելու, գնալու, այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ դեպի ՌԴ ու Ղազախստան։ Համոզված եմ, որ հընթացս հանրությունն այդ տեղեկատվությունը կիմանա»։

Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել.«Պետք է իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ, ևս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարա-Կոռնիձոր և հակառակ երթուղով ապահովելու թուրքական և ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան