Հարց՝ քաղաքային տրանսպորտում «ֆոտոսեսիա» կազմակերպած Փաշինյան Նիկոլին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի հերթական շոուն այս անգամ ոչ թե հեծանիվով էր, այլ` հասարակական տրանսպորտում: Կառավարության ղեկը թողած՝ ցիլոյով վարչապետը հիմա էլ փորձում է առավոտյան աշխատանքի գնալ հանրային ավտոբուսով:
Ֆիքսենք, որ առավոտյան ժամերին տրանսպորտն այնքան մարդաշատ է լինում, որ անգամ ավտոբուսի դռները չեն փակվում, էլ ուր մնաց դռներից կախ եկած քաղաքացին կարողանա հասնել վճարման ապարատին եւ վճարել: Բայց այս մասին քիչ անց, հիմա հիշենք Փաշինյանի դեմքը՝ հպարտ քաղաքացու հայացքով ավտոբուսի բռնակներից բռնված, իսկ կողքից տեսախցիկով՝ տարբեր դիրքերով նկարում էր ոմն մեկը:
Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը հասկացա՞վ, որ հնարավոր չէ առավոտյան ժամերին դատարկ ավտոբուս գտնել, եթե՝ այո, բա ինքն ինչպե՞ս գտավ: Կամ տեսա՞վ քաղաքի ծանրաբեռնվածության աստիճանն ու խցանումները: Եթե՝ այո, ապա ի՞նչ է մտադիր նախաձեռնել կամ հրահանգել քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Ի վերջո, Փաշինյանի շարասյան համար ժամերով ճանապարհ են փակում, որ «վնգալեն» գա ու անց կենա, բա 3 միլիոն վարչապետերի համար ինչո՞ւ մի հասարակ երթեւեկություն չես կազմակերպում...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

