Եթե պիտի մրցեն, թե ընդդիմության առաջին տեղը որ կուսակցությունը կվերցնի, ապա ձյուն գա բոլորիս գլխին. Աբգարյան

Ներքաղաքական

Ներկայիս ներքաղաքական խմորումների վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

— Հայտնվել ենք այնպիսի իրականության մեջ, որը չի եղել անգամ 1937 թվականին, բերման են ենթարկվում տասնյակ քահանաներ, կալանավորված են երեք եպիսկոպոս եւ մեկ տեր հայր, կալանքի տակ են նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես այս արշավը կանվանեմ իշխանության տեռոր ընդդեմ հոգեւորականության, քանի որ ակնհայտ է, որ խոսքը մեկ անձի մասին չէ: Տեսնում ենք, որ ամբողջ եկեղեցու գործունեությունն է սկսում տուժել այս ամենից: Արդեն ունենք նաեւ եկեղեցի, որտեղ աշխարհիկ մարդիկ են «պատարագ» անում, որի իրավունքը չունեն: Այսինքն, սա տեռոր է` բառի բուն իմաստով: Մեր եկեղեցին իր պատմության մեջ նման հարձակումներ տեսել է, պարզապես, հույս ունենք, որ այս մեկ հարձակմանն էլ կդիմակայի եւ կդիմանա:

Արդեն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժեր պատրաստվում են խորհրդարանական հերթական ընտրություններին: Կա՞ երաշխիք, որ մինչեւ 2026 թվականը կդիմանա եկեղեցին, կդիմանա պետությունը:

— Գիտեք, անձամբ ես ամեն օր սպասում եմ, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ: Գուցե քաղաքական ուժերը 2026 թվականն ունեն իրենց օրակարգում, սակայն հարցն այն է, որ «նստել թախտին, սպասել բախտին» չեն կարող: Բոլորն էլ պետք է աչալուրջ լինեն, որովհետեւ ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ իրադարձությունները կարող են շատ արագ փոխվել: Թեեւ քաղաքական ուժերը կապ չունեն եկեղեցու հետ, բայց չպետք է մոռանան, որ իրենց ձայն տվող քաղաքացիներն էլ հենց նույն հավատացյալներն են, որոնք այսօր տառապում են՝ տեսնելով, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ: Այսինքն, քաղաքական ուժերը երբ լռում են կամ պասիվ կեցվածք են ընդունում, պետք է այդ առումով իմանան, որ վաղը, մյուս օրը նույն հավատացյալ ընտրողներից ձայներ չեն ստանա: Այո՛, այսօր հավատացյալ ժողովուրդն անհանգստացած է առաջին հերթին իր հոգեւոր կյանք ներխուժմամբ:

Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար պետք է ընդդիմությունը միավորվեր եւ պահանջեր նրա հրաժարականը՝ չսպասելով 2026-ին:

— Կարող են միասնական լինել կամ առանձին-առանձին պահանջել Փաշինյանի հրաժարականը, սակայն ինչպես ասում են, պահանջելով չէ: Պետք է կարողանան աշխատանք տանել, որը շատ լուրջ աշխատանք է քաղաքացու հետ: Ամբողջ հարցն այն է, որ ինչքան էլ պահանջեն, որեւէ մեկը հրաժարական չի տա իրենց պահանջով: Միակ ձեւը հրաժարականին հասնելու այն էր, ինչ տեղի ունեցավ 2018-ին, այսինքն՝ մարդիկ պետք է դուրս գան փողոցներ: Եվ կանգ է առնում աշխատանքը ու, պարզապես, կաթվածահար է լինում հանրապետության բնականոն կյանքը: Միայն նման կերպ է հնարավոր ինչ-որ բանի հասնել: Բայց արդյոք մեր ընդդիմադիր ուժերը` առանձին, թե միասնական, կարող են նման բան ապահովել: Նորից վերադառնանք հոգեւորականությանը՝ Բագրատ սրբազանը հավաքել էր ժողովրդին, եւ դա ստացվել էր, որովհետեւ քաղաքական ուժերին մեր ժողովուրդն ավելի քիչ է վստահում, քան հոգեւորականներին:

— Տիկին Աբգարյան, Դուք մասնկացելո՞ւ եք 2026 թվականի ընտություններին:

— Այս պահին ես Երեւանի ավագանու անդամ են եւ 2026-ի մասին չեմ մտածում՝ կմասնակցեմ, թե՝ ոչ: Դեռ զբաղված եմ դաշտն ուսումնասիրելով, թե ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչն է հնարավոր փոխել: Եթե գնալու են մարդիկ եւ վերարտադրեն այս իշխանությանը, կարծում եմ՝ մասնակցությունս անիմաստ է: Իսկ կվերտադրվի, թե՝ ոչ, կախված է` մյուս ուժերն ինչ ռազմավարություն կընդունեն, որքանով կկարողանան սեփական «ես»-ը մի կողմ դնել: Ես դեռ նման բան չեմ տեսել: Դեռ ամեն մեկը մտածում է, որ ինքն է կարեւոր ու ցանկանում է ցույց տալ, որ ինքն ավելի շատ ձայն կարող է հավաքել: Եթե պիտի մրցեն, թե ընդդիմության առաջին տեղը որ կուսակցությունը կվերցնի, ապա ձյուն գա բոլորիս գլխին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում