Ադրբեջանից ղազախական հացահատիկ տեղափոխող գնացքը ուղեւորվել է Հայաստան
ՄիջազգայինՂազախական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է դեպի Հայաստան, հաղորդում է APA-ն:
Գործակալության տվյալներով՝ գնացքն արդեն մեկնել է Բիլաջարի կայարանից։ Նշվում է, որ գնացքը կշարունակի երթևեկել Բիլաջարի-Հաջիգաբուլ-Բոյուկ Քյասիկ երթուղով։
Հիշեցնենք, ոչ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ռւսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։

