Ո՞ւր է Արեւմուտքը. Շարմազանով
ՆերքաղաքականՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գնահատմամբ՝ երբ ՌԴ-ն իրապես մեր դաշնակիցն էր, երկու հայկական պետություններն ունեին՝ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
— Իսկ երբ ՀՀ իշխանությունը դադարեց ՌԴ-ին դաշնակից համարել ու թռավ դեպի Թուրքիա ու Արեւմուտք, Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս եւ հայաթափվեց, Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետրն էլ օկուպացվեց։ Չեմ ասում՝ ՌԴ-ն ամեն ինչ նորմալ է անում, բայց Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չենք ունեցել եւ չենք կարող ունենալ: Արեւմուտքի գործիչները չէին ասո՞ւմ՝ թույլ չենք տա, որ Արցախը հայաթափվի, լինի էթնիկ զտում։ Ո՞ւր է Արեւմուտքը, որ այսօր 50-ից ավել քաղաքական բանտարկյալներ կան, ծպտուն հանո՞ւմ են՝ մի քանի գործիչների հանած: Արեւմուտքին պետք է, որ այսօրվա հայկական իշխանություններն իրականացնեն ՌԴ-ի եւ Իրանի չեզոքացման քաղաքականությունը: Իրենք իրենց շահերն ունեն, բա ո՞վ պետք է մտածի մեր շահերի մասին։

