ՔՊ-ն ընկել է իր փորած փոսի մեջ

Վերլուծություն

Կիրակի օրը Հովհաննավանքում կայացած իշխանական հավաքը պետք է լիներ նոր սկիզբ եկեղեցու դեմ արշավի, թե ՔՊ-ն դեռ ունի կենսունակ աջակցող զանգված, սակայն իրականությունը ցույց տվեց հակառակը։ ՔՊ ղեկավարությունը իրացրեց հերթական փորձը՝ արշավին ժողովրդական տեսք տալու, բայց քարոզչական հնարքները չաշխատեցին։ Հավաքվել էին նախարարներ, պատգամավորներ, ոստիկաններ ու Աննա Հակոբյանի մոտ դասեր անցած ակտիվիստներ, բայց արդյունքը զրո էր:

Իբրեւ պիտի ցույց տային հանրությանը, թե հավատավոր ժողովուրդն իրենց հետ է, բայց փաստացի մեծ մասամբ կուսակցական ֆունկցիաներ կատարող անձինք էին հավաքվել՝ կեղծ քահանայի, կասկածելի սարկավագի ու դպիրի ֆոնին: Ավելին՝ նրանց մեծ մասը ոչ միայն չի տիրապետում կրոնական սովորույթներին, այլեւ վատ են խաղում իրենց դերը։ Այս ամենը ցույց է տալիս մի պարզ բան՝ իշխանությունն այլեւս ուժային ու վարչական լծակներով էլ չի կարողանում ապահովել իր համար ցանկալի տեսարանները:

Նիկոլ Փաշինյանն իրականում մնացել է մեն-մենակ եկեղեցու դեմ չհայտարարված պատերազմում: Անեծքի տակ չեն ուզում ընկնել անգամ մոլի նիկոլականները եւ մաս դառնալ՝ սրբապիղծ արարողությունների: Ահա, թե ինչու է ջղաձգված Նիկոլ Փաշինյանը: Իրականում նա այլեւս չունի սատարում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում: Նրա հենարանն ուղնուծուծով գլոբալիստներին են, որոնց ատում է անգամ Դոնալդ Թրամփը: Վաղուց այլեւս գլոբալիստները հեղինականություն չեն նույնիսկ Արեւմուտքում:

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԷԼ Է ՁԵՌՔԵՐԸ ԼՎՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ

Աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է: Այս մասին ասված է ծավալուն զեկույցում, որը հրապարակել է բրիտանական Express-ը: Ինչպես նշում է բրիտանական լրատվամիջոցը, զեկույցում Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա դաժան հարձակման մեջ։

«Նա ձգտել է տապալել նրա առաջնորդ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ բանտարկել առաջատար հոգեւորականների ու ծխականների, իսկ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար», - գրում է լրատվամիջոցը։

Բրիտանիայի խորհրդարանի կրոնի ազատության հարցերով բազմակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Փիթերբորոն ներկայացնող լորդ Ջեքսոնն ասել է. «Միտքը, թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ եւ ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Հայաստանի քրիստոնեական համայնքները պետք է կարողանան պահպանել խաղաղ պայմաններում հավաքվելու և երկրպագելու իրավունքը՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ էլ ավելի վատ բանի սպառնալիքի։ Աշխարհը հետևում է այս քրիստոնյա համայնքների նկատմամբ կատարվող մարդու իրավունքների խախտումներին, որոնք պատերազմի մեջ են գտնվում»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերության մանրամասն զեկույցում Փաշինյանը մեղադրվում է նրանում, որ հաջորդ տարվա ընտրություններում իշխանությունը պահպանելու իր ձգտման մեջ նա բռնապետի պես է պահում իրեն։ Նշվում է, որ թեեւ Փաշինյանի ժողովրդականությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել, Եկեղեցին շարունակում է վայելել բնակչության զանգվածային աջակցությունը. Հայաստանի երեք միլիոն բնակչության 97,5 տոկոսը հայտարարում է իր հավատարմության մասին։

«Ազգային եկեղեցու բարձրաստիճան անդամների եւ դրա կողմնակիցների բացահայտ հալածանքները՝ զայրացուցիչ, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված հետապնդումների միջոցով, որոնք ուղղված են քննադատությունը ճնշելուն և վերահսկողություն հաստատելուն, ոչ պոպուլյար եւ քաղաքականապես անգրագետ ռեժիմի արարք է, որը կառչում է իշխանությունից ցանկացած անհրաժեշտ միջոցներով», - ասվում է զեկույցում։ 

ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ իրեն կորցրած Նիկոլ Փաշինյանը հատել է ոչ միայն եկեղեցու հանդեպ կարմիր գծեր, այլ նաեւ ընտանեկան արժեքների: Այսօր կալանավորված են ոչ միայն հոգեւորականներ, այլեւ Վեհափառ Հայրապետի եղբայրը, եղբորորդին, քրոջ որդին: Այսօր մարդիկ հայտնվում են անազատության մեջ զուտ ազատ խոսքի արտահայտման համար: Անխոս, երբ քաղաքական համակարգը դիմում է ծայրահեղ, անհամաչափ եւ ոչ թափանցիկ միջոցների, դա չի կարող լավ ավարտ ունենալ։ Եվ սա գիտակցում է Նիկոլ Փաշինյանը, նկատելի է նաեւ ՔՊ-ում առկա հիստերիան: Ոմանք փորձում են Նիկոլից ավելի նիկոլական լինել՝ կառչելով գահավիժող իշխանությունից, մյուսները օր առաջ ելք են փնտրում այլեւս չասոցացվելու այս քաղաքական ուժի հետ:

Վարչական ռեսուրսի սպառումը, լեգիտիմության կորուստը եւ անցումը կեղտոտ տեխնոլոգիաների ու վարչական ճնշման երկարաժամկետ առումով չի կարող պահպանել պետության ինստիտուցիոնալությունն ու հասարակական վաղուց այլեւս չեղած համերաշխությունը: Եվ սա տեսնում են նաեւ Ադրբեջանում: Ահա թե ինչու է Իլհամ Ալիեւը խոսում ոչ թե Փաշինյան Նիկոլի հետ քիրվայությունից, այլ Սեւանը յուրացնելուց: Շտապեցնում են, շատ են շտապեցնում: Նիկոլ Փաշինյանն ուղղակի ոտքին է գցել Եկեղեցու չեզոքացնելու ադրբեջանական պահանջը, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը լիկվիդացնելու պահանջը: Թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը եւ կարկառուն ՔՊ-ականները սկսել են մեկը մյուսի հետեւից արձագանքել Իլհամ Ալիեւին՝ մեկ արդարացնելով, թե նրա ծավալապաշտական նկրտումները ներքին լսարանի համար է, մեկ զգուշորեն եւ մեղմիկ կշտամբելով:

«Փաշինյանի ռեժիմը գտնվում է քաղաքական օպերատիվ մանյովրների կենսական նեղ և փոքր տարածքում, որտեղ սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը եւ ավարտը»,- արձանագրում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը:

Ըստ քաղաքագետի` Փաշինյանի կառավարման ավտորիտար մոդելի անկայանությունը այսօր այլեւս բարձրակետում է, մեծ եւ մոտ ներքին ճեղքման տրամաբանությանը: Այն այսօր կանգնած է իր քաղաքական գոյատեւման ամենաբարդ փուլում, որը վաղուց դադարել է լինել կառավարման գործիք եւ վերածվել է ինքնանպատակ ինքնապահպանման մեխանիզմի։ Այլեւս ոչ թե պետությունն է ծառայում քաղաքացիներին, այլ քաղաքացիներն են դարձել ռեժիմի պահպանման եւ սպառման միջոց. «Փաշինյանի համակարգը մտել է մի փուլ, որտեղ իշխանությունը ձգտում է պարզապես ձգել ժամանակը, հետաձգել անխուսափելին եւ վերարտադրել իր մաշված լեգիտիմությունը՝ ներքին շանտաժի, վարչական կախվածության եւ հասարակական վախի միջոցով։ Այսինքն՝ ոչ թե Փաշինյանն է ժամանակ ձգում, այլ ժամանակն է ձգում Փաշինյանին անխուսափելի ավարտով»:

Վլադիմիր Մարտիրոսյանն արդարացիորեն նկատում է, որ այս շրջանը կարելի է բնորոշել որպես իշխանության ծայրահեղական փուլ։ Այստեղ ինստիտուտները, որոնք պիտի ծառայեն պետությանը, իրականում անխնա եւ մաշեցվող կերպով ծառայեցվում են իշխանությանը: Իսկ սա անվերջ չի կարող շարունակվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=327086&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ