Նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել և շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություն մաղթելով հետագա ծառայության ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

