ԵՐԲ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅՑՆՈՒՄ ՔԵՆԻԱԿԱՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԸ

Թեմա

Հետաքննող Լրագրող , մեր գործընկեր Գայանե Զարգարյանը ՖԲ իր էջում անդրադարձել է, թե ինչ է գրում մամուլը, եւ ինչ զեկույցով է հանդես եկել Փաստերի ստուգման հարթակը Քենիական մաֆիոզների մասին 


-Ինչ են  գրում  միջազգային   հեղինակավոր լրատվականները, եւ ինչ զեկույց էր պատրաստել Փաստերի ստուգման հարթակը Քենիայից ժամանած «Artur Brothers» եղբայրների մասին
 Եւ այսպես. 
https://fip.am/25137
Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես, քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվում են 2005 թվականից, որոնց համաձայն, նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, կատարել են  անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։
Այսպես, ըստ Nation Africa-ի, 2005-ին արյունակից Արթուր եղբայրները Քենիա են ժամանել որպես ներդրողներ, արագորեն ձեռք բերել քենիական անձնագրեր, աշխատանքի իրավունք ու ընդունվել կառավարական շրջանակների կողմից։ Բացի այդ, կարողացել են տեղավորվել ոստիկանական ուժերում և ունեցել հասանելիություն Նայրոբիի միջազգային օդանավակայանի VIP հատվածին։ Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ եղբայրները վայելել են կառավարության պաշտպանությունը, Նայրոբիի շքեղ թաղամասերից մեկում ունեցել առանձնատուն:
https://www.facebook.com/reel/373300333997236
Եղբայրների քենիական արկածները ավարտվում են 2006-ի հունիսին, երբ նրանք օդանավակայանում տեղի ունեցած մի աղմկահարույց պատմության հետևանքով արտաքսվում են Դուբայ։
2006-ին արդեն օդանավակայանում կատարվածի մասին մանրամասնում է Wikileaks-ը։ Ըստ աղբյուրի, պարզվել է, որ նրանք ունեցել են անօրինական փաստաթղթեր, որոնցով ներկայացել են որպես Քենիայի ոստիկանության ղեկավարի տեղակալներ և հասանելիություն ունեցել օդանավակայանի բոլոր վայրերին, եղել զինված, խախտել օդանավակայանի անվտանգության կանոնները։ Ավելի ուշ Քենիայի խորհրդարանի հատուկ նիստում Միգրացիայի նախարարը տեղեկացրել է, որ շենքից մաքրուհու միջոցով անհետացել է երեք անձնագիր հատուկ համարներով, որոնք հայտնաբերվել են Արթուր եղբայրների տանը խուզարկության ժամանակ։
Nation Africa-ն 2007-ին գրում է մի պատմության մասին, որտեղ Քենիայի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ, գործարար Մերի Վանբուիի դուստրը՝ Վինֆրեդ Վանբուին, Easy FM ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սիրահարված է եղել Արթուր Մարգարյանին և նրանք պատրաստվում էին ամուսնանալ, եթե չլիներ արտաքսումը։ 
Վինֆրեդ Վանբուին ու Արթուր Մարգարյանը հանդիպել են 2005-ին Դուբայում, կապվել ու սկսել զբաղվել բիզնեսով։ Օդանավակայանում տեղի ունեցած սկանդալին, պարզվում է, տիկին Վանբուին, որն այդ ժամանակ ԱԳՆ-ում պետական ծառայող էր, ներգրավված է եղել և կալանավորվել է կատարվածից հետո։ Ըստ Who owns Kenya-ի, պարզվել է, որ նա օգտագործել է իր ծառայողական դիրքը՝ պարտադրելով օդանավակայանի աշխատակիցներին ծառայություններ մատուցել Արթուր եղբայրներին։
https://fip.am/25137
2010-ին Արթուր եղբայրների մասին քննարկումները Քենիայում ակտիվանում են, և Nation Africa-ի փոխանցմամբ, որոշ պատգամավորների պահանջի հիման վրա իրականացվում է հետաքննություն․ «Զեկույցը ապացույցներ է ներկայացնում, որ երկու օտարերկրացիները եղել են խարդախներ ու թմրանյութերի ապօրինի վաճառքով են զբաղվել»,- գրում է պարբերականը։
2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացնում է Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։
Արթուր եղբայրները միջազգային մամուլում ավելի ուշ հայտնվում են արդեն Մալդիվներում ծավալած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկերությունը՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։  
Արթուր եղբայրները 2023-ին արդեն հայտնվել են Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին։ Վերջինը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր դեմքերից մեկն էր։ 
Ուշագրավ այլ դրվագների մասին՝հաջորդիվ 
Հ. Գ Լիակատար ազատություն ենք մաղթում Արտակ Սարգսյան հային, միայն թե լուրջ մտայնության տեղիք է տալիս հանգամանքը, որ Արտակ Սարգսյանի անունը 
հիշատակվում է հեղաշրջման փորձեր իրականացնելու մեջ....ով ինչքանով որ պարզ է դառնում  այլեւս հայտ է  ներկայացրել քաղաքական դաշտում!! 
https://www.facebook.com/nikol.pashinyan?locale=ru_RU
Ավելիի մասին՝  հաջորդիվ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում