Կարգալույծ կլինի Տեր Տարոն քահանանան

Մայր Աթոռի դիվանատանը կարգապահական հանձնախումբը երեկ պետք է քններ Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը։

Քահանան պիտի բացատրություն տա, ինչո՞ւ է ծառայության վայրը ինքնակամ լքել, մասնակցել Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանայի, ըստ Մայր Աթոռի  բեմականացված արարողությանը և ընդհանրապես ինչո՞ւ է հակաեկեղեցական հայտարարություններ անում։

Տեր Տարոն քահանա Հունանյանը ներկայացել է Մայր Աթոռի դիվանատուն, սակայն հրաժարվել է մասնակցել պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին, որտեղ պետք է քննվեր իր հարցը։ Այս մասին տեր Տարոնը հայտնեց Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում։ Նա նշեց, որ պատշաճ չի համարել՝ այդ հանձնախումբն այդ կազմով իր հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննի։ 

 
 

MediaHub-ի տեղեկություններով՝ շուտով կարգալույծ կլինի Տեր Տարոն քահանան, ինչպես նաև, Տեր Թադե Թախմազյանը, Մայր Աթոռը շատ շուտով այդ որոշումը կիրականացնի։ 

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն տարածեց, որ Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը, դրա համար էլ հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Օրեր անց հայտնի դարձավ, որ Մայր աթոռը կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի քահանա Տեր Արամին վերադարձնելով նրան ավազանի անունը` Ստեփան Ասատրյան։ Հոկտեմբերի 26-ին, սակայն, Ստեփան Ասատրյանը «պատարագ» մատուցեց, որին մասնակցեց նաև Տեր Տարոն քահանա Հունանյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «հանգիստ չի թողնում» եկեղեցուն և հոգևորականներին, նա պատրաստվում է այս կիրակի «պատարագի» մասնակցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, մասնավորապես, Փաշինյանը գրել էր․ «Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին, որտեղ կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»։ 

MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ առաջիկայում Փաշինյանը պլանավորում է փոխել իր հանդիպումների վայրերը՝ ամեն կիրակի ընտրելով տարբեր եկեղեցիներ՝ ընդլայնելով, թե՛ մասնակիցների շրջանակը, թե՛ գործընթացի տարածքը։ Վերջնական նպատակը, ըստ մեր աղբյուրների, կարող է լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծաքանակ հավաք կազմակերպելը և մինչև տարեվերջ, կամ գուցե հունվար ամսին՝ հասնել Վեհափառ Հայրապետի հեռացմանը։

https://iravunk.com/sim/?p=327019&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ