Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ.ՏԱՍՍ
ՄիջազգայինԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցառումները և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը կլինեն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստի ուշադրության կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նիստում նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։ Ինչպես նախկինում ՏԱՍՍ-ին ասել էր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, նիստում կքննարկվեն նաև հումանիտար համագործակցությունը և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։
Անվտանգության խորհրդի քարտուղարները իրենց աշխատանքային ծրագիրը կսկսեն Ալեքսանդրյան այգում ծաղիկներ դնելով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին Անհայտ զինվորի գերեզմանի հավերժական կրակի մոտ։
ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը կլինի «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի եզրափակիչ միջոցառումը, որը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 31-ից մինչև հոկտեմբերի 5-ը։

