Առաջին անգամ մուսուլմանը կղեկավարի ԱՄՆ ամենամեծ քաղաքը. Նյու Յորքը մեծ պայթյունի շեմին է
ՄիջազգայինԱմերիկայի ամենամեծ քաղաքը ղեկավարող առաջին մուսուլմանը:
Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 34-ամյա սոցիալիստ Զոհրան Մամդանին է։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մամդանի ընտրվելու դեպքում կդադարեցնի քաղաքի ֆինանսավորում` բացի այն նվազագույնից, որը օրենքի պահանջն է:
Ասենք, իր առաջին իսկ ելույթով Մամդանին ցույց տվեց, որ ինքն էլ իր հերթին է գտնվելու ակեմակոշտ հակաթրամփյան դաշտում: Ըստ նրա. «Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, քաղաք, որը կառուցվել է ներգաղթյալների կողմից, կառավարվել է ներգաղթյալների կողմից և այսուհետ՝ ղեկավարվելու է ներգաղթյալի կողմից»։
Ավելի կոնկրետ, սա Թրամփին ուղղված բաց մարտահրավեր է, որին ԱՄՆ նախագահը չի հապաղել արձագանքել. «Այսպիսով, սկսվեց»։ Սրանից հաստատ ամենեւին էլ «լավ հոտ չի գալիս»:

