Թրամփի ավագ խորհրդականները Վենեսուելայում ռազմական գործողությունների երեք տարբերակ են պատրաստել. The New York Times
ՄիջազգայինԹրամփի ավագ խորհրդականները Վենեսուելայում ռազմական գործողությունների երեք տարբերակ են պատրաստել, հաղորդում է The New York Times-ը։
Դրանց թվում են՝
Վենեսուելայի ռազմական օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելը՝ Մադուրոյին զինվորականների աջակցությունը թուլացնելու համար։
Վենեսուելայի նախագահին գերի վերցնելու կամ սպանելու համար Navy SEAL էլիտար ստորաբաժանման տեղակայում։
Վենեսուելայում հակաահաբեկչական ուժերի տեղակայում՝ օդանավակայաններ, նավթահանքեր և այլ ենթակառուցվածքներ գրավելու համար։

