«ԿԳՄՍ - ԻՑ ՄԵԶ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԻՆ, ՈՐ ԱՎԻԱՏՈՄՍԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ, ՍԱԿԱՅՆ ԽԱԲԵՑԻՆ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Սպորտ

Վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու - Դաբի քաղաքում կայացել է Մուայթայի /թայլանդական բռնցքամարտ /պատանիների Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի 5 ներկայացուցիչներից 3-ին հաջողվել է մեդալ նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.

- Մրցաշարը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով։ Մեր 5 մարզիկներից երեքը մեդալ ապահովեցին։ Ոսկե մեդալ նվաճեց Մարի Խաչատրյանը 48 կգ քաշային կարգում, նա ունեցավ 4 հաղթական մենամարտ։ Նա ճանաչվեց նաև այս մրցաշարի լավագույն մարզուհի։ Արցախցի Անդրեյ Կարաևը /40 կգ /քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց, Սերգեյ Իսրայելյանը ևս բրոնզե մեդալ նվաճեց 86 կգ քաշային կարգում։ Այս ԱԱ-ին մասնակցում էին 112 երկրների 1500 մարզիկներ, ինչը աննախադեպ էր, երբևէ այսքան մասնակիցներ չէին եղել պատանիների ԱԱ-ին։ Ես գոհ եմ մարզիկների ցուցաբերած արդյունքից, քանի որ բազմաթիվ եվրոպական երկրներ ունեին շուրջ 15-20 մասնակիցներ, բայց չկարողացան նվաճել որևէ մեդալ ու ձեռնունայն հեռացան մրցաշարից։

- Աշխարհի առաջնությանը ընդամենը 5 ներկայացուցիչ ունենալը քիչ է։ Ինչն էր պատճառը, որ ավելի շատ մարզիկներ չեն մասնակցել մեր երկրից։

- Ցավոք, մեզ չի աջակցում ԿԳՄՍ նախարարությունը։ Մեզ այս անգամ ֆինանսապես աջակցեց ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Ասեմ, որ ֆեդերացիայի հավաքականի մեծահասակների անվանի մարզիկ Նարեկ Խաչիկյանը ևս օգոստոսին Աշխարհի խաղերին /Համաշխարհային խաղեր / մասնակցելու համար Չինաստանի Չենգդու քաղաք մեկնեց առանց ԿԳՄՍ -ի աջակցության։ Համաշխարհային խաղերին մասնակցում էին 34 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերից, Հայաստանից շատ քիչ մարզիկների է հաջողվել նվաճել ուղեգիր, այդ թվում էր նաև Նարեկը։ ԿԳՄՍ-ից մեզ հավաստիացրին, որ ավիատոմսի հարցը կլուծվի, սակայն խաբեցին։

Ստիպված ես ու Նարեկը վարկեր ենք վերցրել մի քանի բանկերից, որպեսզի Նարեկը կարողանար մեկնել Թայլանդ ուսումնամարզական հավաքի ու հետո Չինաստան մրցաշարի։ Մասնակցեց ու 5-րդ տեղը գրավեց, ինչը այս մեծամասշտաբ մրցաշարում վատ արդյունք չէ։ Հայաստանի Մուայթայ ֆեդերացիան ներկայացնում է միջազգային IFMA Մուայթայ ֆեդերացիան, որը ճանաչվել է ՄՕԿ -ի կողմից ու ընդգրկվել օլիմպիական ընտանիք, Հայաստանում մարզաձևը ճանաչվել է Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից։ Նույն կարգավիճակը ունեն նաև սամբոն, ուշուն, կարատեն, սակայն այս նշված ֆեդերացիաները ֆինանսավորվում են ԿԳՄՍ -ի կողմից, հենց այստեղ է, որ տեղի է ունենում անօրինականություն։ Բազմաթիվ անգամներ են տեղի ունեցել հանդիպումներ պատասխանատուներին հետ, սակայն ապարդյուն։ Եղել է նաև դեպք, որ նախարարը ասել է կտրամադրենք գումարը, սակայն ֆինանսական բաժնի աշխատակիցը նամակով պատասխանել է, որ չեն կարող աջակցել մեզ։

- Հետաքրքիր է, որ աղջիկները ևս այս մարզաձևով պարապում են։

- Այո, աղջիկները ևս մարզվում են շատ մեծ հաճույքով։ Ու ասեմ, որ ավելի շատ մեծ պատասխանատվությամբ են հաճախում պարապմունքների, քան որոշ տղաներ։

Իսկ ահա պատանիների, երիտասարդների հավաքականների մարզիչ ԱԼԵՔՍԱՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ նշեց.

- «Նոյեմբերի 17-25-ը, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա պատանիների, երիտասարդների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Մեծ հույսեր ենք կապում մեր մարզիկների հետ»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում