ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԻՐՈՔ ԿԱՐՈՂ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՒՄ ՎԵՐՋԱՆԱԼ

Վերլուծություն

Ի­հար­կե` այն, ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուրս ներ­կա­յումս փոր­ձում են «խա­ղաց­նել» նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, դա ժա­մա­նա­կա­վոր է (Տես նաեւ https://iravunk.com/?p=326957&l=am): Ա­մեն դեպ­քում, ժա­մա­նա­կին են­թադ­րել ենք, որ վերջ­նա­կան ո­րո­շու­մը Նի­կո­լը չէ, որ կա­յաց­նե­լու է. թե­ման ի­րա­կա­նում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դաշ­տում է, եւ դրա ել­քից կախ­ված էլ կո­րոշ­վի Հա­յաս­տա­նի հե­տա­գա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան հար­ցը:

Ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ի­հար­կե, այս պա­հին ո­րո­շա­կիո­րեն մռայլ­վել են: Եվ ա­սել, թե դա կա­րո­ղա­ցան սար­քել գլո­բա­լիստ­նե­րը, թե­րեւս այն­քան էլ տե­ղին չէ:

Ի­րա­կա­նում, Հուն­գա­րիա­յում Թ­րամ­փի եւ Պու­տի­նի հան­դիպ­ման հե­տաձ­գու­մից հե­տո կող­մե­րից սկսե­ցին մի շարք կտրուկ ակ­նարկ­ներ հնչել: Ա­մեն ինչ սկսվեց Թ­րամ­փի սպառ­նա­լիք­նե­րից, թե՝ Մոսկ­վա­յին առ­հա­սա­րակ կզրկի նավթ վա­ճա­ռե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Այ­սինքն, թող խե­լոք գա ու ստո­րագ­րի ուկ­րաի­նա­կան թե­մա­յով այն թուղ­թը, ո­րը նրա ա­ռաջ կդրվի: Ի պա­տաս­խան, Մոսկ­վան Թ­րամ­փին հի­շեց­րեց, որ նա խո­սում է ա­ռա­ջա­տար մի­ջու­կա­յին տե­րութ­յան հետ: Ա­վե­լին, ի ցույց դրվե­ցին ռու­սա­կան «Բու­րե­վեստ­նիկն» ու «Պո­սեյ­դո­նը», ո­րոնք, ինչ­պես օ­րի­նակ իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յան նախ­կին ղե­կա­վար, հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Յա­կով Կեդ­մի­նը հու­շեց, Ռու­սաս­տա­նը դարձ­նում են հա­մաշ­խար­հա­յին ռազ­մա­կան հեգ­մոն: Հա­ջոր­դեց «Խա­բա­րովսկ» նո­րա­գույն մի­ջու­կա­յին սու­զա­նա­վի ջուրն ի­ջեց­նե­լու ցու­ցադ­րա­կան ա­րա­րո­ղութ­յու­նը. խոս­քը նո­րա­գույն սու­զա­նա­վի մա­սին է, որն ու­նակ է միա­ժա­մա­նակ 12 «Պո­սեյ­դոն» կրել:

Այն ձա­խո­ղու­մից հե­տո, ո­րը Թ­րամփն ու­նե­ցավ նա­խա­գահ Սիի հետ օ­րերս կա­յա­ցած հան­դիպ­ման արդ­յուն­քում, այս ա­մե­նը, ի­հար­կե, դար­ձավ հեր­թա­կան հար­վա­ծը: Այն է՝ նրան եւս մեկ ան­գամ պարզ հաս­կաց­րին, որ որ­քան էլ շա­րու­նա­կի գո­վեր­գել ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան զո­րութ­յու­նը, մեկ է, կան կոնկ­րետ փաս­տեր, ո­րոնք շրջան­ցել չես կա­րող: Թ­րամ­փը մի պահ փոր­ձեց խո­սել ու­ժի լեզ­վով, թե՝ կվերսկ­սի մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րը: Բայց նա­խօ­րեին հենց ինքն էլ ստիպ­ված ե­ղավ խոս­տո­վա­նել. թեեւ ԱՄՆ-ն հա­մա­րվում է ա­մե­նա­շատ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ ու­նե­ցող եր­կի­րը, բայց մի այդ­քան էլ Ռու­սաս­տանն ու­նի, իսկ Չի­նաս­տա­նը կա­մաց-կա­մաց կհաս­նի այդ մա­կար­դա­կին: Իսկ ա­հա մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րը տեղ հասց­նե­լու մի­ջոց­նե­րի հար­ցում ԱՄՆ-ն չի հաս­նում ո´չ հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նո­լո­գիա­ներ ու­նե­ցող Չի­նաս­տա­նին եւ ոչ էլ, ա­ռա­վել եւս, ա­վե­լի լուրջ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նին, ո­րը նաեւ ի ցույց դրեց ան­սահ­մա­նա­փակ ժա­մա­նա­կա­հատ­ված թռչել կամ լո­ղալ կա­րո­ղա­ցող մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ փո­խադ­րել կա­րո­ղա­ցող մի­ջոց­ներ՝ «Բու­րե­վեստ­նի­կը» եւ «Պո­սեյ­դո­նը»: Ընդ ո­րում` մի­ջոց­ներ, ո­րոնք հենց ա­մե­րիկ­յան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, ի զո­րու են հան­գիստ շրջան­ցել Թ­րամ­փի կող­մից կա­ռուց­վող «Ոս­կե գմբեթ» ՀՕՊ մասշ­տա­բա­յին հա­մա­կար­գը, այ­սինքն, այն դեռ չկառ­ուց­ած, ար­դեն ան­պետք դուրս ե­կավ:

Թ­րամ­փը, ի­հար­կե, ա­վե­լի շատ սի­րում է ու­ժի լե­զուն, եւ նման է, որ միան­գա­մից ա­մեն բան հաս­կա­ցավ: Հա­մե­նայն­դեպս, վեր­ջին ե­լու­յթում նա սկսեց գո­վեր­գել Պու­տի­նին եւ Սի Ց­զին­պի­նին՝ նրանց ան­վա­նե­լով  շատ ու­ժեղ եւ խե­լա­ցի ա­ռաջ­նորդ­ներ. «Եր­կուսն էլ բարդ են, եր­կուսն էլ` խե­լա­ցի։ Տե­սեք, նրանք եր­կուսն էլ շատ ու­ժեղ ա­ռաջ­նորդ­ներ են։ Ս­րանք այն մար­դիկ են, ո­րոնց հետ չի կա­րե­լի խա­ղալ եւ կա­տա­կել։ Ն­րանց պետք է չա­փա­զանց լուրջ ըն­դու­նել»:

Ու ար­դեն հենց հա­ջորդ մտքով նա նոր խոս­տում տվեց՝ եր­կու ամս­վա ըն­թաց­քում ա­վար­տել պա­տե­րազ­մը Ուկ­րաի­նա­յում. «Պու­տինն իս­կա­պես ցան­կա­նում է գոր­ծարք­ներ կնքել Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ։ Նա ցան­կա­նում է շատ գու­մար վաս­տա­կել Ռու­սաս­տա­նի հա­մար։ Կար­ծում եմ՝ մենք այս պա­տե­րազ­մը կա­վար­տենք մի քա­նի ամ­սից»:

Ա­մեն դեպ­քում, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը ներ­կա պա­հին տի­րում է Ուկ­րաի­նա­յում, դրա հնա­րա­վո­րութ­յու­նը լիո­վին տա­լիս է: Օ­րի­նակ բե­րենք ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կի վեր­ջին գնա­հա­տու­մը. «Գե­րա­գույն հրա­մա­նա­տար Սիրս­կիին պայ­ման է ա­ռա­ջադր­վել՝ վե­րաց­նել Պոկ­րովս­կի պա­շա­րու­մը կամ ստիպ­ված լի­նել հրա­ժա­րա­կան տալ։ Այս պա­հին գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը առ­կա բո­լոր ռե­զերվ­նե­րը, այդ թվում` այլ թեժ ուղ­ղութ­յուն­ներ դա­տար­կե­լով: Մինչ­դեռ պետք է հաս­կա­նալ մեկ բան. ե­թե հա­կագ­րո­հը ձա­խող­վի, Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը կկորց­նեն ի­րենց վեր­ջին ռե­զերվ­նե­րը, իսկ այլ ուղ­ղութ­յուն­նե­րը կմնան կի­սա­դա­տարկ…»: Ու դրա հետ միա­ժա­մա­նակ. «Գլ­խա­վոր շտա­բի մեր աղբ­յուր­նե­րը միա­ժա­մա­նակ հայտ­նել են, որ ար­դեն այս պա­հին Կուպ­յանս­կի վրա հա­կագ­րո­հը ձա­խող­վել է, եւ մեր զոր­քե­րը չեն կա­րո­ղա­ցել ա­զա­տագ­րել շրջա­պատ­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րը։ Սիրս­կին շա­րու­նա­կում է կորց­նել ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղութ­յու­նը, ին­չը կհան­գեց­նի մեր զոր­քե­րի պար­տութ­յա­նը Կուպ­յանս­կում, Լի­մա­նում, Ս­եւերս­կում, Կոնս­տան­տի­նով­կա­յում, Պոկ­րովս­կում, Գուլ­յաի­պո­լեում»։

Կարճ ա­սած, Կիեւն ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու վեր­ջին փորձն է ձեռ­նար­կել, ո­րը ձա­խող­վե­լու դեպ­քում մեծ հարց է, թե ինչ կմնա ուկ­րաի­նա­կան բա­նա­կից: Բայց ե­թե ան­գամ այս փոր­ձը հան­կարծ մի կերպ հա­ջող­վի, ա­պա է­լի միայն հսկա­յա­կան կո­րուստ­նե­րի գնով: Այն դեպ­քում, երբ ռուս­նե­րի ռե­զերվ­նե­րը լիո­վին բա­վա­րա­րում են անգամ նման հաղ­թա­նա­կի դեպ­քում էա­պես թու­լա­ցած ուկ­րաի­նա­կան ու­ժե­րին նոր հար­ված­ներ հասց­նել: Այ­սինքն, ա­մեն բան խո­սում է նրա մա­սին, որ ռազ­մա­կան ա­ռու­մով պա­տե­րազ­մը շատ մոտ է հան­գու­ցա­լուծ­ման: Իսկ այդ ի­րա­վի­ճա­կում Կիե­ւին, ան­կախ այն բա­նից՝ այն­տեղ Զե­լենս­կի կմնա, թե՝ ոչ, այլ տար­բե­րակ չի մնում, քան ցան­կա­ցած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ն, ո­րը ձեռք կբե­րեն Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը, ստո­րագ­րե­լը:

Եր­կու ամս­վա մա­սին Թ­րամ­փի այս գնա­հա­տու­մը, թե­րեւս, ար­դեն միան­գա­մայն խել­քին մոտ տեսք ու­նի: Ընդ ո­րում, ե­թե հան­գու­ցա­լու­ծու­մը տե­ղա­փոխ­վի Մոսկ­վա-­Վա­շինգ­տոն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի դաշտ, ա­պա նույն դաշ­տում է լի­նե­լու ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցե­րը: Չ­մո­ռա­նանք նաեւ Մոսկ­վա­յի ակ­նար­կը՝ Ի­րանն իր մեր­ձա­վոր դաշ­նա­կիցն է եւ ո­րե­ւէ զի­ջում այս­տեղ չի պլա­նա­վո­րում:

https://iravunk.com/sim/?p=326958&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ