«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչն է թաքնված երեխաների համակարգչային կախվածության հիմքում. Բժիշկ-հոգեբույժը տալիս է բանալին

Առողջապահական

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի բժիշկ-հոգեբույժ Կարեն Ասլանյանը անդրադարձել է երեխաների շրջանում կախվածություն առաջացնող խաղերի հիմքերին.

-Մեր արագընթաց դարում, երբ մեծահասակները անընդհատ զբաղված են աշխատավարձի և կարիերայի խնդիրներով, իսկ ազատ ժամանակը նվիրում են հեռուստացույցին ու համակարգչին, ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ծնողական սիրո, ուշադրության և խնամքի պակասի խնդիրը։ Երեխաները զրկվում են երկուսից էլ՝ հոր և մոր հետ համակարգված շփման փորձից․ ծնողները հաճախ լինում են սառն, իրենց հոգսերով ծանրաբեռնված և խորասուզված սեփական մտահոգությունների մեջ։ Այս ամենը կարելի է բնութագրել որպես աճող ծնողական դեպրիվացիա, որը դառնում է հարաբերականորեն անկախ այն բանից, արդյոք ծնողներից մեկը կամ երկուսը ֆիզիկապես ներկայա՞ն, թե՞ բացակա։

Խնամքի պատրանքը հաճախ ստեղծվում է այն կերպ, որ դեռ խոսել չսովորած երեխայի ուշադրությունը շեղվում է մուլտֆիլմերի, ապա՝ համակարգչային (այնպես կոչված զարգացնող) խաղերի և ժամանակակից գաջեթների վրա։ Սակայն երեխայի հոգեբանությունը այնպիսին է, որ նա սիրում է ոչ թե խաղերը, այլ այն մարդկանց, ովքեր իր հետ են խաղում, ովքեր հաճույքի սկզբունքի հիման վրա բավարարում են նրա շփման պահանջը, որը վաղ տարիքում գրեթե անսահման է։

Նորածնի մարմնական շփման պահանջը աստիճանաբար վերածվում է հայացքային շփման պահանջի՝ այն անձի հետ, ով ապահովում է նրա անվտանգությունը, իսկ հետո՝ բանավոր շփման պահանջի։ Երբ այս պահանջները հերթականորեն չեն բավարարվում, արդեն դրվում է ապագա հոգեկան խանգարումների հիմքը։

Ահա թե ինչու այսօր լայն տարածում են ստացել համակարգչային և այլ կախվածությունները, որոնք աստիճանաբար հեռացնում են երեխային իրականությունից, վիրտուալացնում նրա զգացմունքները, խանգարում են սեռային դերային ինքնության, «Ես»-ի և «Վեր-Ես»-ի ձևավորմանը։ Բացի այդ, ժամանակակից համակարգչային խաղերի մեծ մասում գերակշռող մարտական դրվագները խթանում են ագրեսիվության զարգացումը և միաժամանակ ձևավորում են մի շարք իլյուզոր պատկերացումներ, օրինակ՝ «պահեստային կյանքերի» գոյության մասին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան