Ադրբեջանի նախագահի հասցեին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել. Փաշինյան
ՀասարակությունՖեյսբուքյան օգտատեր Անահիտ Մանուկյանը դիմել է Tert.am-ին՝ նշելով, որ «Նազ սվիթ» ընկերության արտադրած թխվածքաբլիթի մեջ ճանճ է հայտնաբերվել:
Օգտատերն ուղարկել է տեսանյութ և լուսանկարներ:
Ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների ու ընկալումների՝ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շնորհակալությունը նրա համար էր, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
«Այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել, մենք գիտեինք, որ կա ըմբռնում՝ մի գնացք կգա, ընկալումը եղել է մեկ գնացքի մասին ու այն հայտարարությունը, որ հնչեց Ադրբեջանի նախագահի կողմից, անսպասելի էր մեզ համար»,- ասաց նա։
Փաշինյանը կարծում, թե սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան։

