Աչքիս Նիկոլենց գլխավոր նպատակը սեփական աղանդի ստեղծումն է. Տաթեւ Վիրաբյան
Ներքաղաքական«Չէ, աչքիս Նիկոլենց գլխավոր նպատակը սեփական աղանդի ստեղծումն է։ Այլ կերպ հնարավորն չէ մեկնաբանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց արշավի անտաղանդ և կացնային կազմակերպման բազմաթիվ դրվագները։ Վերջում էլ իրենց թույլ տրված կիքսերը հանրությանը կներկայացնեն որպես «Աստվածային նախախնամության նշաններ»։
Հերիք չի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում 200 մարդ էլ չեն կարողանում հավաքեն (շեֆի անվտանգության ծառայության աշխատակիցներին, աշխատանքից ազատման սպառնալիքի տակ այստեղ բերված պետական աշխատողներին, 4,5 հատ պատգամավորին և մարզպետ-նախարարներին որ հանես, տակը բան չի մնա) դեռ մի հատ էլ կազմակերպումն է խայտառակ ձևի անորակ, ինչպես և իրենց մոտ ամեն ինչը։
Դպիրներից մեկը եղեղեցու սպասավորին ոչ հարգի դաջվածքներով է, մյուսը` չստացված կոմիկ, չնայած կարգալույծ Ստեփանի կողքին էլ ո՞վ պետք է կանգեր։ Եվ որպես «Вишенка на Торте» ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի մտքի գոհարներն են՝առ այն, որ նիկոլական լինելը և Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր (ասել է թե՝ Սուրբ Հայր) ունենալը պատիվ է։ Դե հո զոռով չի՞, Սուրբ Երրորդություն է որոնում մարդը, ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Մի Խոսքով՝ так держать товарищи, շարունակեք ինքնախայտառակվել, վերջը մոտ է....», - այս մասին գրել է ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (ՎԻՐԱԲՅԱՆԸ):

