Ադրբեջանի նախագահը չի ասել, որ Սևանա լճի անունը Գյոյչա է․ Փաշինյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահն ասել է՝ ցարական քարտեզները, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն, ինչ-որ անուն, հիմա, եթե ես ասեմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է՝ «եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին՝ այնտեղ չկա Սևանա լիճ», դժվար է նրանով, որ ես, փոխանակ հարցին պատասխանեմ, պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»,- «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հարց հնչեցրեց՝ պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում։

«Մեր թվարկությունից առաջ 70-ականները կարո՞ղ են լինել, օրինակ, պատմական հայրենիքի մեկնակետ։ Կան ուժեր, ովքեր ասում են, որ  ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվականն է՝ մարտից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, մի մասն էլ ասում է 500 տարի առաջ։ Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն,  հույս ունեմ՝ շատ լուրջ չեք ընկալի, Մոնղոլիան կարող է մեզ ասել՝ «եկեք, բան ունենք ձեզ ասելու», կարող է Իրանն ասել՝ «էս ի՞նչ եք քննարկում»»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած «զավեշտալի մի միջադեպ» պատմեց։

«Կողմերց մեկը մյուս կողմին ասել է՝ «դու գիտե՞ս, որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ, «կողմերից մյուսն էլ ասել է՝ «իսկ դուք գիտե՞ք, որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ», հետո պարզվել է՝ զանգը պարսկերեն է նշանակում զանգ, հիմա ո՞ւմն է պատմական ճշմարտությունը»,- նշեց վարչապետը։

Նա ասաց, թե իրենք ստեղծել են նոր պատմություն ու պետք է շարունակեն այդ պատմության ստեղծումը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը ի լուր ամենքի հայտարարել է, որ «․․․ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում