Հիմա կարող ենք ևս պայմանական 12 տարի «խախանդ» նստել, բայց հետո, որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք՝ չի ասել.Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

«Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել, որ Էրիվանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին»։ Սա հատված է Ալիևի՝ 2013 թվականի մարտի 19-ի ելույթից։ Այսինքն՝ այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին՝ հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է.

«Այս ելույթից անցավ 7 տարի, Ալիևը հարձակվեց Արցախի վրա։ Դրանով էլ չբավարարվեց, դրանից հետո իրականացրեց էթնիկ զտում։ Արցախում այլևս հայ չի ապրում։ Հիմա եկել է, նորից նույն ելույթն է ունենում ու նորից մեզ նույն բանն է ասում, ինչ ասել է 12 տարի առաջ։ Ասում է՝ ես իմ պլաններից չեմ հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս ՀՀ-ն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց «ներքին լսարանի համար է ասում» հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։

Այսպիսով, Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում ՀՀ-ում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում՝ սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու ԿԱՆԽԵԼ։ Հիմա կարող ենք ևս պայմանական 12 տարի «խախանդ» նստել, բայց հետո, որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք՝ չի ասել։ Ասել է, հասկանալ է պետք ու ԳՈՐԾԵԼ ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո «վայ-վույը» կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։

Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք, և մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը՝ կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն ՀՀ-ի համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել, կներեք բառիս համար, «չմո» ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես «բացառիկ խաղաղություն»։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը և այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում