Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հետ սարկավագի զգեստով խորան էր բարձրացել մասնագիտությամբ ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը.Yerkir.am

Հասարակություն

Yerkir.am-ը գրում է․

Երեկվանից  թե՛ համացանցում, թե՛ հանրային այլ հարթակներում ակտիվ քննարկվում է, թե կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հետ ովքեր էին խորան բարձրացել ու «պատարագ» մատուցում։ 

«Տարածված լուսանկարներում, կադրերում  մեր աչքից չվրիպեց սարկավագի հագուստով քաղաքացին, և երկար ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու, որ սարկավագի զգեստով խորան էր բարձրացել մասնագիտությամբ ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը, ով մշտապես հարկային բեռից բողոքող և կառավարության դիմաց  կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։

Ամեն դեպքում Yerkir.am-ը Հովհաննեսից ակցիաների ժամանակ մի քանի անգամ հարցազրույց վերցրել է։  Իսկ թե ինչպես ստացվեց, որ մասնագիտությամբ ատամնաբույժը որոշեց հագնել սարկավագի զգեստն ու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հետ  կեղծ «պատարագ» մատուցել, հարցրեցինք հենց իրեն՝ Հովհաննես Գևորգյանին հեռախոսազրույցի միջոցով։  Նա ասաց, որ առաջին անգամը չէ, որ եկեղեցականի զգեստ է կրում և բարձրանում խորան։  

«Ես որպես դպիր կամ սարկավագ ձեռնադրված չեմ, բայց քանի որ դպիրների ու սարկավագների թիվը քիչ է, քահանային օգնելու անհրաժեշտություն երբ լինում է, քահանայի թույլտվությամբ յուրաքանչյուրը կարող է հագնել շապիկ և պատարագի ժամանակ օգնել քահանային»,-ասաց Հովհաննեսը։

Հետաքրրքվեցի, թե բացի Հովհաննավանքից  էլ ո՞ր եկեղեցու խորան է բարձրացել, և սարկավագի շապիկով մասնակցել պատարագի, ասաց՝ տարբեր եկեղեցիներում։ Խնդրեցի մասնավորեցնել ու նշել կոնկրետ եկեղեցու անունը։ Ի պատասխան՝ ասաց․ «Հիմա թույլ տվեք կոնկրետ անուն չտամ, բայց ուղարկեք Ձեր մեյլը և ես թվով, նույնիսկ ամսով, կուղարկեմ եկեղեցիներ, որտեղ  շապիկ եմ հագել ու մասնակցել պատարագի»։  

Համառորեն պնդեցի նշել գոնե մեկ եկեղեցու անուն, որտեղ Հովհանանվանքից բացի խորան է բարձրացել։ Փոխարենն ասաց․ «Հուսով եմ Դուք Սուրբ գիրքը կարդացել եք․․․»։ Ընդհատեցի խոսքը՝ կրկին պնդելով, որ նշի գեթ մեկ եկեղեցու անուն, որտեղ խորան է բարձրացել սարկավագի շապիկով։  Կրկին՝  նույն պատասխանը․ «Ես ասում եմ, առաջակցել եմ, ցանկություն չունեմ անունը տալ եկեղեցու»։

-Իսկ որքանո՞վ է արդարացի մասնակցել ֆեյք «պատարագի»։  

-Ձեր հարցի պատասխանը ժամանակի ընթացքում կստանաք -

Ի՞նչ առումով

-Այն առումով, որ ֆեյք եք անվանում, դա ավելի բովանդակային պատասխան է պահանջում, որը պատրաստ եմ մեկ այլ առիթով պատասխանել։  

-Ամեն դեպքում, ճի՞շտ եք համարում կարգալույծ արված, աշխարհիկ մարդու մատուցած պատարագին մասնակցել։ Նույն հաջողությամբ կարող եմ ես բարձրանալ խորան ու պատարագ անել, կգա՞ք մասնակցեք։    

-Հեռախոսազանգով չեմ պատրաստվում պատասխանել, ամենայն հարգանքով։

-Հովաննավանքի խորան բարձրանալու առաջարկը Ձեզ ու՞մ կողմից է եղել, Հովհաննես։

-Իմ ցանկությունն է եղել, ինչպես որ այլ եկեղեցիներում։

-Ասել կուզեք, որ ցանկացած մեկը կարող է շապիկ հագնել ու բարձրանալ խորա՞ն։ Դա նույնն է, ոնց որ իմ գործընկեր օպերատորը նկարահանման կեսից որոշի  շապիկ հագնել և խորան բարձրանալ։   

-Եթե մկրտված քրիստոնյա է, բարեպաշտ անձնավորություն, իմանա պատարագին մասնակցելու կարգը․ դրա հետ մեկտեղ քահանան էլ նպատակահարմար գտնի իր օրհնությունը տա՝ այո, կարող է մասնակցել:

-Հովհաննես, նույն օրը Վեհափառ Հայրապետն էր  պատարագ  մատուցում Մայր Աթոռում, ինչո՞ւ չմասնակցեցիք։

-Դա իմ անձնական ցանկությունն էր, ես ուզեցի այդտեղ մասնակցել, ի՞նչ տարբերություն։

- Իսկ կիրակի օրը Հովհաննավանքի խորան բարձրանալու համար Փաշինյանը որևէ կերպ երախտապարտ է եղե՞լ է Ձեզ։

-Մեղա Աստծո, մեղա Աստծո, ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը, ես գնացել եմ պատարագի, ի՞նչ կապ ունի շնորհակալություն հայտնելը։ Այնքան այլ կերպ եք այս ամեն ինչին նայում։

-Եթե  առիթ լինի, նորից Հովհաննավանքի խորան կբարձրանա՞ք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին օգնելու։

-Արժանապատիվ Տեր Արամ քահանան, ով երկար տարիներ ծառայել  է Հովաննավանքում, եթե ինձ զանգի ասի՝ ժամերգություն պետք է անեմ, Հովհաննես ջան, կգա՞ս մասնակցես և օգնես, կփորձեմ հարմարացնեմ և գնամ մասնակցեմ։  

-Փաստորեն, դուք կարգալույծ արված քահանային համարեցիք արժանապատիվ Տեր Հայր, կրկնեցիք նույն խոսույթը, ինչ Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները, այլ կերպ ասած, Դուք մերժեցիք Հայ Առաքելական եկեղեցու օծյալ քահանաներին և Եկեղեցու գլուխ կանգնած Վեհափառ Հայրապետին այդ կերպ։

-Օծյալ արժանապատիվ քահանաներին երբեք չեմ մերժել և չեմ մերժում»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում