Պատմական փնտրտուքների պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Հասարակություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Սևանը, իբր ունեն «ադրբեջանական ծագում»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշել է, որ նման հայտարարություններն ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին։

«Ես դա վաղուց եմ մեկնաբանել և ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Համարում եմ, որ այդ հայտարարությունը չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է ներքին լսարանի համար։ Նրա ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,– ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև արձագանքել է այն մեկնաբանություններին, թե Ալիևը խոսել է տարածքներ «ազատագրման» մասին։ Անդրադառնալով այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստանի տարածքում իրենց բնակավայրեր վերադառնալու մասին Ալիևի հայտարարություններին ու այդ համատեքստում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևը խոսել է «տարածքներ ազատագրելու մասին»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Ես նրա խոսքում ազատագրելու մասին բան չեմ տեսել։ Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Ես չեմ հասկանում, թե ինչու եք դրան «ազատագրել» ասում»։ Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»՝ նշելով, որ «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ»։ Ալիևը նաև պնդել էր, թե «ռուսական կայսերական քարտեզները» իբր հաստատում են այդ «պատմական ճշմարտությունը»։Ալիևը նաև հայտարարել էր, թե «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ Ալիևը հիշեցրել էր նախկինում իր արած հայտարարությունը, որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում