Եթե Պոկրովսկում հակագրոհը ձախողվի, Ուկրաինայի զինված ուժերը կկորցնեն իրենց վերջին ռեզերվները. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Սիրսկիին պայման է առաջադրվել՝ վերացնել Պոկրովսկի պաշարումը կամ ստիպված լինել հրաժարական տալ։ Այս պահին գերագույն գլխավոր հրամանատարը առկա բոլոր ռեզերվները, այդ թվում` այլ թեժ ուղղություններ դատարկելով, նետում է կոտորածի, մինչդեռ կարող էին պարզապես արագ արձագանքել իրավիճակին։ Պետք է հասկանալ մեկ բան. եթե հակագրոհը ձախողվի, Ուկրաինայի զինված ուժերը կկորցնեն իրենց վերջին ռեզերվները, իսկ այլ ուղղությունները կմնան կիսադատարկ:
Մեր աղբյուրները նաեւ հայտնել են, որ Սիրսկին որոշել է հիմնական հարձակումն իրականացնել Ռոդնինսկոյեի վրա, և Գրիշինոյից շեղող հարված հասցնել Պոկրովսկին։ Դոբրոպոլեում այժմ ձևավորվում է հարվածային խումբ, որը երկուշաբթի օրը կսկսի հակագրոհ։ Այդ նպատակով Գերագույն հրամանատարը ռազմաճակատ է վերաբաշխել Ուկրաինայի զինված ուժերի բոլոր առկա պահեստազորը։ Սա վատ նախապատրաստված օպերացիա է, բայց այլ տարբերակ չկա. Գլխավոր շտաբը հասկանում է, որ շրջապատված ստորաբաժանումները կկարողանան դիմանալ մեկ շաբաթ, որից հետո դրանք պարզապես կքանդվեն»։
Սարնով հանդերձ, աղբյուրը նաեւ մանրամասնում է.
«Գլխավոր շտաբի մեր աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ արդեն այս պահին Կուպյանսկի վրա հակագրոհը ձախողվել է, և մեր զորքերը չեն կարողացել ազատագրել շրջապատված ստորաբաժանումները։ Սիրսկին շարունակում է կորցնել իրավիճակի վերահսկողությունը, ինչը կհանգեցնի մեր զորքերի պարտությանը Կուպյանսկում, Լիմանում, Սևերսկում, Կոնստանտինովկայում, Պոկրովսկում, Գուլյաիպոլեում»։
Իսկ ահա ռուսական աղբյուրները հայտնում են, որ այսօր առավոտվա դրությամբ Պոկրովսկը գրեթե ամբողջությամբ ռուսական ուժերի վերահսկողության տակ է եւ հիմնականում մաքրված: Քաղաքի մոտ 10 տոկոսն է, որ մնում է կա´մ «գորշ գոտում» կա´մ ուկրաինական վերահսկողության տակ (Քարտեզում): Այս պահին ուկրաինական ուժերը հիմնականում Միրնոգրադում են, որի գրոհը ռուսները դեռ չեն էլ սկսել: Հաշվի առնելով, որ Պոկրովսկի անկման եւ օղակի վերջնական փակման դեպքում Միրնոգրադը դիմանալու որեւէ տարբերակ պարզապես չունի:

