Պոկրովսկում ուկրաինական հակահարձակումը ձախողված է. քաղաքը մնում է շրջապատված (Քարտեզ)
ՄիջազգայինԹեեւ Զելենսլին եւ ուկրաինական գերագույն հրամանատար Սիրսկին երեկվանից հայտարարում են, թե Պոկրովսկի հատվածում ամեն բան կարգին է, սակայն իրվիճակն իրականում բոլորովին այլ է:
Ուկրաինական կողմը փորձեց հակահարվածներ հասցնել նախ` Պոկրովսկում` Գրիշինո բնակավայրից М-30 հիմնական մայրուղու ուղղությամբ (քարտեզ 1): Ապա նաեւ Ռոդինսկոե բնակավայրի հյուսիսային հատվածում` Դոբրոպոլեի ելուստում (Քարտեզ 2):
Առաջին դեպքում, ինչպես նաեւ օպերատիվ հսկողության կադրերը հաստատեցին, ուկրաինական ԳՌՈՒ-ի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ հարձակումը խեղդվեց դեռ անգամ չսկսված: Հարձակվող ուժերը հայտնվեցին ռուսական անօդաչուների թիրախում եւ մեծ կորուստներ կրեցին` անգամ նախնական դիրքեր չհասած: Այս հատվածում արդեն նկատվում է ռուսները առաջխաղացում դեպի Գրիշինո:
Երկրորդ դեպքում` Դոբրոպոլեի ելուստում սա արդեն հակահարձակման երկրորդ կամ երրորդ փորձն էր: Որոշակի առաջխաղացում ուկրաինական ուժերն ունեցան, սակայն ներկա պահին շարժը կանգ է առել: Մի շարք հատվածներում ռուսական ուժերը որոշ առաջխաղացում ունեն` նախկին դիրքերը վերականգնելու ուղղությամբ:
Բուն Պոկրովսկում ռուսական ուժերը շարունակում են նոր թաղամասեր գրավել` շարունակելով «մաքրել» արդեն գրավվածները: Եվ եթե ուկրաինական հրամանատարությունն ինչ-որ արտակարգ քայլեր չկարողանա ձեռնարկե, այս ամենը երկար չի տեւի:

