Հովհաննավանքի հարցը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով. Տեր Եսայի քահանա Արթենյան

«Հովհաննավանքի հարցը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

«Մեզ համար ամենակարևոր հանգամանքն այն է, որ նման իրավիճակները պետք է լուծվեն միայն իրավական և օրինական ճանապարհով։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի՝ դա կտեսնենք: Ամեն դեպքում այս պահին մենք ունենք մտահոգություն, որ կա այդ հապաղումը, բայց սա է այն հիմնական և կարևոր ճանապարհը»,- վստահ է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ խոսելով Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին։

«Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, սա նաև հանցագործություն է, որովհետև այս դեպքում խախտվում է եկեղեցում ծառայող մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսաարարողական կարգը։ Ամեն դեպքում այս պարագայում ամենակարևոր պայմանը այն է, որ մեր իրավական համակարգը զբաղվի իր գործունեությամբ և պարտականություններով»,- հավելեց Տեր Եսային։

«Իսկ եթե իրավապահ համակարգը որևէ քայլ չանի, Մայր Աթոռը ի՞նչ է անելու»,- լրագրողի այս հարցին ի պատասխան Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Հարցի լուծմանն ուղղված մյուս ճանապարհները մեզ համար անընդունելի են, օրինակ, ասենք, ինչ-որ խմբով գնալ Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, սա բախումների կարող է տանել։ Դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կկատարեն»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում