«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԳՈՒՇԱՑԵՔ. ՏՏ ոլորտի հայտնի մասնագետը հայտարարությամբ է հանդես եկել

Հանդիպում

ՏՏ ոլորտի հայտնի մասնագետ Արսեն Լևոնյանը «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացնում է, որ վերջին օրերին WhatsApp-ի անվտանգության շուրջ կրկին մտահոգություններ են առաջացել։ Տեխնոլոգիական մասնագետներն արդեն արձանագրել են նոր խոցելիություններ, որոնց միջոցով հնարավոր է եղել թիրախավորված օգտատերերի տվյալների նկատմամբ վերահսկողություն ստանալ։

Ըստ վերջին հրապարակումների՝ որոշ դեպքերում հնարավոր է եղել հեռակա կերպով ազդեցություն ունենալ օգտատերերի սարքերին՝ առանց նրանց գիտակցելու։ Թեև այս հարձակումները իրականացվել են հիմնականում կոնկրետ ընտրված մարդկանց նկատմամբ, փորձագետը նշում է, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ որևէ ծրագիր 100% պաշտպանված չէ։
«Այսօր անգամ ամենահայտնի և անվտանգ թվացող հավելվածներն ունի իր թույլ կողմերը։ Մենք չենք ասում, որ WhatsApp-ը վտանգավոր է օգտագործելու համար, բայց անհրաժեշտ է լինել ավելի զգոն և ժամանակին կատարել թարմացումները» — նշում է Արսեն Լևոնյանը։

Մասնագետի պնդմամբ օգտատերերը պետք է հետևեն մի քանի պարզ կանոնի՝ իրենց տվյալները պաշտպանելու համար․
•    միշտ թարմացրեք WhatsApp-ը և հեռախոսի համակարգը,
•    չբացեք կասկածելի հղումներ ու ֆայլեր,
•    միացրեք երկփուլով պաշտպանությունը (Two-Step Verification),
•    և ուշադրություն դարձրեք, եթե սարքը սկսել է անսովոր աշխատել (դանդաղել, ինքնուրույն միացնել տեսախցիկը կամ միկրոֆոնը և այլն)։

«Տեղեկատվական անվտանգությունը միայն տեխնիկական հարց չէ։ Ամենաարդյունավետ պաշտպանությունը մեր զգոնությունն է։ Լավ է զգուշանալ, քան հետո խնդիրներ լուծել» — հավելում է Լևոնյանը։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան