«Հանրային ազդարար»-ն ընդդեմ ԿԳՄՍ-ի
Ներքաղաքական«Հանրային ազդարար» իրավապաշտպան կազմակերպության նախագահ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ Վարչական դատարան է դիմել Մայրենի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ Պատմության 7-րդ դասարանի դասագրքերը շրջանառությունից հանելու համար: Ըստ Բաբայանի` ԿԳՄՍ նախարարության անփութության կամ դիտավորության արդյունքում Մայրենիի դասագրքի կազմին «այրվում» է ՀՀ դրոշը, իսկ դասագրքում ընդգրկված են ադրբեջանցի գրողներ՝ հայ գրողների փոխարեն: Իրավապաշտպանը անընդունելի է համարում պատմության դասագրքում Արցախի հարցի վերաբերյալ գնահատականները։
Բաբայանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարարներ Արաքսիա Սվաջյանի եւ Կարեն Գիլոյանի։ Բաբայանը դատարանում նաեւ պնդում է, որ հայտարարվում են դասագրքերի ձեւական մրցույթներ, մինչդեռ նախապես հայտնի են լինում հաղթողները:

