«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԱԱ-ՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՏՐՎԵՑ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ

Սպորտ

Վերջերս Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկների մրցելույթները լիովին չարդարացրին հայ մարզասերների ակնկալիքները։ Բայց առաջնությունից Հայաստանի տղամարդկանց հավաքականը ձեռնունայն չվերադարձավ, իսկ գերծանր քաշային կարգում, Գյումրեցի անվանի ծանրորդ Վարազդատ Լալայանը երկրորդ անգամ հռչակվեց Աշխարհի չեմպիոն։ Լալայանը հաջորդաբար պոկեց 206 կգ և 211 կգ ու այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր։ Հրումում նա բարձրացրեց 245 կգ և 250 կգ։ Երկամարտի 461 կգ արդյունքով Լալայանը դարձավ Աշխարհի չեմպիոն։ Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու զրուցել է արդեն Աշխարհի կրկնակի չեմպիոն, Փարիզի ՕԽ փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Վարազդատ, փառահեղ հաղթանակի առթիվ։ Երկրորդ տարին անընդմեջ հռչակվեցիր Աշխարհի առաջնության չեմպիոն։ - Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ ԱԱ-ում պայքարը սպասվածից ավելի հեշտ տրվեց, քանի որ Գոռ Մինասյանն իրեն լավ չէր զգում ու անհաջող մասնակցեց։ Այդպես էլ չհասկացանք իրանցի մարզիկներից մեկի մոտ ինչ պատահեց, և նա 0 ստացավ, իսկ մյուսը վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցել։ Դրա համար էլ մրցակցությունն ավելի հեշտ ստացվեց։ Սակայն դժվար էր կիլոգրամները բարձրացնելու առումով։ Թեժ պայքարի բացակայությունը ոչինչ էլ չփոխեց ինձ մոտ, հանդես եկա իմ պատրաստվածության ու հնարավորությունների սանդղակում։ Պոկում վարժության երկրորդ մոտեցումս չստացվեց և չկարողացա ավել կիլոգրամներ բարձրացնել, սակայն իմ պլանավորածը եղավ, միայն ափսոս, որ Աշխարհի ռեկորդը չկարողացա սահմանել։ Ես ավելիին էի պատրաստ, կարող էի 255 կամ մի քիչ ավել բարձրացնել։ Սակայն այդ քաշը գրանցելու իմաստ չկար, դրա համար էլ փորձեցի ռեկորդային մոտեցում անել։ Ընդհանրապես, կապ չունի, թե առաջնություններն ինչպես են անցնում, յուրաքանչյուր մեդալի համար տանջվում եմ ու շատ մեծ աշխատանք տանում, դրա համար էլ չեմպիոն հռչակվելուց հետո զգացողությունների առումով ոչ մի տարբերություն չի լինում։ Աշխարհի առաջնությունները համեմատության ոչ մի եզր չունեն Եվրոպայի հետ, դրանցում թույլ մարզիկներ չեն լինում։ Մեր ծանրորդներն էլ ուժեղ ու պատրաստված էին, ուղղակի զուտ բախտը չժպտաց նրանց։ Հավաքականում մեծ թիվ են կազմում երիտասարդ մարզիկները, բացի այդ էլ նոր քաշային կարգեր են հաստատվել ու հարմարվելու համար ժամանակ է հարկավոր։ Ոչ միայն մեր, այլ շատ երկրների ծանրորդներ զրոներով ավարտեցին իրենց ելույթները հենց նոր քաշային կարգերի պատճառով, որոնցում առաջին անգամ էին ելույթ ունենում։ Իսկ ահա ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ այսպես է ամփոփել ԱԱ-ն. «Ափսոսում եմ ու ցավում, որ աչքերիս առջև քայքայվում է իմ ձեռքերով կառուցած ծանրամարտը։ Նախկին տարիներին ավելի ուժեղ էինք, քան հիմա։ Սակայն ԱԱ-ում իմ թիմի աշխատանքը գնահատում եմ գերազանց, որովհետև 8 ոսկե մեդալից մեկը եկավ Հայաստան։ Ես իմ տղաների աշխատանքից գոհ եմ։ Լալայանի չեմպիոնությունը սպասված էր։ Լրիվ թիմով չէինք գնացել, 6 ծանրորդով էինք։ Իմ հավաքականի աշխատանքը գնահատում եմ գերազանց։ Հիմա կասեք, ինչու։ Պարզ. աշխարհում 220 պետություն է, որից 175-ը միջազգային ֆեդերացիայի անդամ ու ընդամենը 8 ոսկե մեդալ։ 8-ից մեկը եկել է Հայաստան։ Շատ է թե քիչ։ Ինձ համար գերազանց է»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան