Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ
ՄիջազգայինՎատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ
«Փաշազադեն Հռոմի պապին հայտնել է Ադրբեջանում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին: Նա նշել է, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան մեծ պատիվ կլինի։ Իր հերթին Հռոմի պապը հետաքրքրություն է հայտնել Ադրբեջան այցելելու հարցում՝ ասելով, որ հաշվի կառնի իր աշխատանքային գրաֆիկում»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

