Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել հայտարարությամբ, որ թուրքական կողմը պատրաստ է Ստամբուլում ընդունել ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը:
«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ դիվանագիտությունը մնում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման միակ ճանապարհը։ Կրկին հայտարարում ենք բանակցությունների չորրորդ փուլն ու առաջնորդների հնարավոր գագաթաժողովը Ստամբուլում ընդունելու պատրաստակամության մասին», — TRT World Forum-ի ժամանակ հայտարարել է Ֆիդանը։
Բացի այդ, թուրք նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երեք փուլերը հանգեցրել են շոշափելի արդյունքների, այդ թվում՝ գերիների փոխանակման և կողմերի միջև ուղիղ երկխոսության վերականգնման։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է Թուրքիայում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը։

