«Հրապարակ». Հիմա ինչ է մոգոնել Փաշինյանը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացի կապակցությամբ: Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։
Չնայած սա օրենքի պահանջ է, սակայն ղեկավար մարմնում ոմանք առաջարկել են նախապես վարչությունում ընտրել այդ 30-ին, բայց Փաշինյանը կողմ է համագումարի ընտրիչների կողմից ընտրությանը։
Սակայն քանի որ որոշ կարկառուն ՔՊ-ականներ ավելի քիչ ձայներ հավաքեցին սեպտեմբերյան համագումարի ընտրությունների ժամանակ, իսկ ճամբարափոխներ Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանն առաջատար դիրքերում էին, եւ սա՝ այն պարագայում, երբ ընտրությունը կատարվում էր ընդամենը 42 թեկնածուի միջեւ, իսկ ՔՊ արտահերթ համագումարին, որը կհրավիրվի գարնանը, թեկնածուները մի քանի անգամ շատ են լինելու, ուստի ոչ մեկի ճակատագիրը պարզ չէ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=326677&l=am/

