«Փաստ». Բրիտանիան նորից փորձում է սրել իրավիճակը Հայաստանի շուրջ
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին որոշ թուրքական պորտալներում շրջանառվում են հրապարակումներ այն մասին, թե իբր Հայաստանը խաղաղության բանակցությունների քողի տակ զինվում է և պատրաստվում նոր պատերազմի։ Սրանք, անշուշտ, հրապարակ նետվող կեղծ թեզեր են. ինչպես նշում են փորձագետները, իրականում հենց Թուրքիան է փորձում սրել իրավիճակը, իսկ, ըստ USAID-ի նախկին աշխատակիցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութի, այս ամենի ետևում կանգնած է Մեծ Բրիտանիան։
Ի դեպ, փորձագիտական վերլուծություններում նշվում է, որ Լոնդոնը փորձում է վերցնել նախաձեռնությունը ԱՄՆից՝ մասնավորապես USAID-ի ծրագրերի կրճատումից հետո։ Այս հանգամանքը, ըստ վերլուծաբանների, բացում է նոր դաշտ բրիտանական շահերի համար։ Միևնույն ժամանակ, հիշատակվում է, որ նման փորձեր նախկինում իրականացվել են նաև այլ տարածաշրջաններում՝ Հնդկաստանից մինչև Մերձավոր Արևելք, երբ հակամարտությունները դարձել են արտաքին կառավարման գործիք։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=326675&l=am/

