Պենտագոնը հաստատել է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների վաճառքի որոշումը. CNN
ՄիջազգայինՊենտագոնը հաստատել է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների վաճառքը: Վերջնական որոշումը պետք է կայացի Թրամփը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Երեք ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու համար։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կնախընտրեր չմատակարարել հրթիռները Ուկրաինային, քանի որ չի ցանկանում հրաժարվել այն ամենից, ինչ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար։
Այլ աղբյուրների պնդմամբ, իրականում Պենտագոնը հաստատել է «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը Ուկրաինային մինչև Թրամփի և Զելենսկու հանդիպումը, սակայն ԱՄՆ նախագահը անտեսել է այն` հաշվի առնելով այդ քայլից բխող հսկայական ռիսկերը։

